22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Սահմանադրական դատարանը երեկ` աշխատանքային օրվա ավարտին, ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել էր Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` նշելով, որ դատարանը վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականությունը:

Դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատարանը դիմել է ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել է նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

Այսպիսով, քրեական գործի վարույթը կասեցվում է մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը:

Նշենք, որ դատավորի կողմից նման որոշում կայացնելը կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով, ըստ որի`քրեական գործի վարույթի կասեցումը գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումներից է: Այսինքն` դատավորն այս որոշումը կայացնում է միանձնյա:

Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններին, ապա դրանք այս փուլում դատարանի կողմից քննության առարկա չեն դարձել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ