Սարսափելի է: Ո՞ւմ է վստահված աշխարհը, ի՞նչ արեցին նրանք Եվրոպայի հետ/տեսանյութ/
«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալաված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): Տեղեկությունը հաստատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նշեց, որ Պետրոսյանին […]
«Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մեսիջներ հղել դատավորներին՝ նրանց խորհուրդ տալով չվախենալ վեթինգից և անցումային արդարադատությունից ու ոչ մի դեպքում հրաժարական չներկայացնել: Քոչարյանը խոստանում է, որ երկու ամիս հետո ինքը վերադառնալու է իշխանության, և ամեն ինչ ընկնելու է տեղը: Դժբախտաբար, Քոչարյանի խոստումներին դեռ հավատացողներ կան»:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համակարծիք է վարչապետի այն տեսակետի հետ, թե կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել, դրանով ցույց տալ, որ իրենք ամեն ինչ կարող են ՀՀ-ում։ «Վստահեցնում եմ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է, և եթե այդպիսիք լինեն, կարժանանան ոստիկանության և իրավապահ մարմինների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց […]
Հայհոյանքի, ատելության, բռնության հոտը հասավ Նիկոլ Փաշինյանին, ով իր հռետորիկայով եւ պահվածքով արդեն մեկ տարի է երկրում ցանում է անհանդուրժողականության, ատելության սերմեր, որոնք արդեն ծիլեր են տալիս հակազդման օրենքով: Երկրորդ օրն է Նիկոլ Փաշինյանը խոսում է բռնության անթույլատրելիության մասին: Այսօր կառավարության նիստին վարչապետը շարունակեց հանրության գունաբաժանումը: Նիկոլ Փաշինյանին, ով «թավշյա եւ սիրո» լոզունգներով բաժանեց հանրությանը […]
Երեկ՝ գիշերը ժամը 2ին, Քրեակատարողական հիմնարկում ահավոր վատացել է Մանվել Գրիգորյանի վիճակը․ շաքար չափող բուժգործիքը ցույց չի տվել որևէ ցուցանիշ․ շաքարն ահավոր բարձր է եղել, անմիջապես շտապօգնություն են կանչել, տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, ուր փորձել են միջոցներ ձեռնարկել նրա վիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»: Այս պահին նա գտնվում է նույն հիվանդանոցի ռեանիմացիայի […]
Դատավորների և ընդհանրապես իրավական համակարգում ընթացող գործընթացների առումով հետաքրքիր երևույթներ են կատարվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ […]
«Ինչո՞ւ է Իոաննիսյան սորոսականը կպել Արթուր Վանեցյանին»,-հարցնում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ պատասխանում. «Միգուցե մարդ ունեն, որ պետք է դնեն այդ տեղի համար: Աստված մի արասցե, եթե այդտեղ սորոսական նշանակվի, որովհետեւ ԱԱԾ-ում լրջագույն գործեր կան՝ լուրջ մարդկանց հետ կապված, հայրենասեր մարդիկ, որոնք խորհրդային կարգերում ծառայել են: Հիմա սրանք ուզում են ձեռք գցել […]
Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ Սահմանադրական դատարանի դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանի նկատմամբ փոքրաթիվ խուլիգանախմբի կողմից այս ոտնձգության և մայիսի 19-ին Վարչապետի հնչեցրած հակասահմանադրական կոչերի միջև պատճառական կապ չեն տեսնում։ Շա՞տ կան մարդիկ, որ չեն պատկերացնում՝ ինչպիսի կործանարար հետևանքների կարող է հանգեցնել այս կամ այն խմբին ամենաբարձր մակարդակով պարբերաբար պիտակավորելու ու հեղինակազրկելու պրակտիկան։ Մեր հասարակությունում […]
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» հրապարակման հիման վրա, որով հետաքննություն էր ներկայացվել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։ Ինչպես հաղորդում են հանձնաժողովից, հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ […]
























