04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Շտապ մամուլի ասուլիս ԱԱԾ-ի դիմաց՝ իշխանության սորոսական թեւը սպառնում է ինձ. Մարինա Խաչատրյան /տեսանյութ/

ԱԱԾ շենքի դիմաց ընթանում է Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի մամուլի ասուլիսը: Նա նշում է, որ իր հասարակական–քաղաքական գործունեությունն ուղեկցվում է իր անձին սպառնացող վտանգներով: Մարինա Խաչատրյանը փորձում է ՄԻՊ-ի, ԱԱԾ-ի և ոստիկանության ուշադրությունը հրավիրել այդ խնդրին: «Հրավիրում եմ ԱԱԾ-ի, Ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը՝ երկրում հաստատված բռնատիրական ռեժիմն անհապաղ […]

«Ասացին՝ հանուն հեղափոխության պիտի տամ թե՛ մեքենաս, թե՛ կյանքս, եթե ոչ՝ կոչնչացնեն ընտանիքս». «Սասնա Ծռեր»-ի գործով վկա

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Այսօր ցուցմունք տվեց գործից անջատված մասով ամբաստանյալ, գործով վկա Խաչատուր Գիչյանը։ Վկան պատմեց, որ 2016 թ. հուլիսի 16–ին խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը եւ Էդուարդ Գրիգորյանը եկել են եւ իրենից խնդրել իր «Կռազ» մակնիշի մեքենան։ Մեղադրողի […]

ՍԴ նախագահը ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք՝ հայ-գերանական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևոր գործում: Դեսպանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Գերմանիայի դեսպանության միջև առկա ջերմ և համագործակցային […]

ԱԱԾ ԺՊ-ն կարդարացնի՞ Վանեցյանի մասով Փաշինյանի հույսերը. Հրապարակ

Իշխանությունը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի թեկնածուների փնտրտուքի մեջ է։ Չնայած հոկտեմբերի 22-ին սկսվող ԱԺ նիստին օրենքը կփոխվի, եւ Փաշինյանը կարող է դրսից նշանակումներ անել, սակայն հարմար թեկնածու դեռեւս չեն կարողանում գտնել։ Խմբակցության փակ նիստի ընթացքում հպանցիկ ակնարկ է եղել, որ, ըստ ամենայնի, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի, իսկ ԱԱԾ ԺՊ-ի մասին ասել է․ «Կփորձենք․ եթե […]

Անժելա Թովմասյանը պահանջում է ԶԼՄ-ի վրա հարձակված անձանց մեղադրանք առաջադրել

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը դիմել է ՔԿ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին՝ պահանջելով ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը համալրել խուլիգանության հոդվածով։ «ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը […]

Վտանգված է երկրի ապագան. ԱԺ պատգամավորը ահազանգում է

«Վտանգված է երկրի ապագան… Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց մի օրինագծի, որով առաջարկվում է ազատականացնել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ Ոստիկանապետի պաշտոններում նշանակումը: Արդյունքում ստացվում է, որ այս գերկարևոր պաշտոններին կարող են նշանակվել համակարգի հետ կապ չունեցող մարդիկ, որոնք բացարձակապես չեն տիրապետում համակարգին: Լավ, ո՞ւր են տանում երկիրը։ Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք […]

Այս մարդիկ դպրոց չե՞ն գնացել, ընտանիքում նրանց ոչինչ չե՞ն սովորեցրել, գոնե մեկ-երկու գիրք իրենց կյանքում չե՞ն կարդացել. Հրապարակ

Երբեմն հանրային մակարդակում այնքան տարրական քննարկումներ են ընթանում, որ ապշում ես՝ այս մարդիկ դպրոց չե՞ն գնացել, ընտանիքում նրանց ոչինչ չե՞ն սովորեցրել, գոնե մեկ-երկու գիրք իրենց կյանքում չե՞ն կարդացել։ Ինչպե՞ս կարող է նորմալ չափահաս, մեղսունակ անձը պնդել, որ բռնությունը վատ բան չէ՝ հակառակը շատ լավ բան է, եւ բռնություն քարոզի։ Չէ՞ որ անգամ ծանր հանցագործներին ու […]

Փաշինյանն ասել է ոստիկանությունը պետք է գլխիվայր շուռ տալ. Ժողովուրդ

Նախօրեին ՀՀ վարչապետը 3 ժամանոց փակ գաղտնի հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ: Թեև պաշտոնապես հայտարարվեց, որ խոսվել է Ամուլսարի, ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների, ԵԱՏՄ համաժողովի, ներքաղաքական հարցերի և ՍԴ նախագահի ապագայի մասին, այնուամենայնիվ, այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Նախ տեղեկացանք, որ վարչապետին հարց տալու հերթագրվողները շատ են եղել, դրա […]

«Թավշյա աներձագի» համոզմունքը՝ ինչքան շատ ձերբակալենք, այնքան կաճի մեր ռեյտինգը. Հրապարակ

Տեսակետ կա, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն անկում է գրանցել ուժայինների հրաժարականների, Ամուլսարի հետ կապված։ Դա Ձեզ չի՞ անհանգստացնում՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին։ «Փաշինյանի ռեյտինգը, թերեւս, միայն Ամուլսարի ժամանակ է, որ մի՜ փոքրիկ անկում գրանցեց, իսկ կոնկրետ Ձեր մատնանշած` հայտնի հրաժարականների, մասնավորապես՝ Արթուր Վանեցյանի դեպքում Փաշինյանի ռեյտինգը վերելք գրանցեց։ Վանեցյանի քայլերը հասարակությունը դիտեց […]

Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի

Դատարանն ամբողջությամբ բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի: Հուլիսի 24-ից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործով նիստը: Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի