04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Մեր գրավի միջնորդությունը մերժվեց, իսկ կալանքը երկարացնելու միջնորդությունը բավարարվեց: Մեզ համար սա անսպասելի որոշում չէր»,- նշեց Սարգսյանը։ Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել որոշումը:

Փաշինյանը պետք է իմանա՝ ինչ է կատարվում երկրում, որ իր հրամանները գետնով են տալիս /տեսանյութ/

Այսօր նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյաննը նամակ է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ահազանգում է մանկահասակ երեխաների օրգանների ու նորածինների վաճառքի մասին: Ըստ Մարինա Խաչատրյանի՝ Հայաստանում գործում է երեխաների վաճառքի մաֆիա եւ ներկայացրեց կոնկրետ օրինակ, որի շուրջ էլ դիմում են վարչապետին: https://www.youtube.com/watch?v=WIeSUvp-53c

Արսեն Բաբայանը կալանավորվեց

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը  դատարանի որոշմամբ կալանավորվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը: Հիշեցնենք, որ Ա.Բաբայանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա: Երեկ պետք է քննվեր ձերբակալության դեմ բերված բողոքը, սակայն Բաբայանի ներկայությունը դատարանում չէին ապահովել։ 

Արսեն Բաբայանը փաստաբանի միջոցով նամակ է փոխանցել

 Հայտարարություն (փաստաբանիս միջոցով)  Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև՝ ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։  Վստահեցնում եմ, որ չեմ կատարել այնպիս արարք, ինչի համար հնարավոր կլինի ինձ ենթարկել պատասխանատվության՝ օրինական կարգով։ Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը հենց առաջին քայլից ամբողջությամբ […]

Նարեկ Մութաֆյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 23–ին մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։ Հիշեցնենք, Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր […]

Քննչական կոմիտեում ձերբակալում են Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը

ՀՀ քննչական կոմիտեում ձերբակալում են Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը` նույն քրեական գործի շրջանակներում։ Այս մասին գրել է Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: «Ես ավելի էկզոտիկ կապեր կարող եմ հուշել ՍԴ նախագահի հետ…»,-գրել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Նորայր Փանոսյանի […]

«Сукин сын, но это наш сукин сын»․ գլխավոր դատախազի և ՍԴ նախագահի տարբերությունը. Politik.am

Politik.am-ը գրում է. «ՀՀ գործող Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրեր առաջ ստացավ Արդարադատության երրորդ դասային խորհրդականի աստիճան։ Զարմանալի է, սակայն Նոր Հայաստանի գլխավոր դատախազը, ամենից ճարպիկը դուրս եկավ, քանի որ ժառանգություն մնալով Նիկոլ Փաշինյանին նախկին վարչակազմից, արագ կարողացավ կողմնորոշվել ու գտնել իր հունն ու սնուցող երակն ու գնալ առաջ։ Ընթերցողը թերեւս կհիշի որ անցյալ տարի […]

Որ կողմից նայում ես՝ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը և Արա Բաբլոյանին ներկայացված կասկածը զավեշտ են . իրավապաշտպան

Ախր որ կողմից նայում ես՝ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը և Արա Բաբլոյանին ներկայացված կասկածը զավեշտ են և ոտնձգություն առողջ բանականության նկատմամբ։ Օրինակ՝ հարցը դիտարկենք զուտ ֆորմալ-քրեաիրավական տեսանկյունից։ 300-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում, ի թիվս այլոց, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ոչ թե օրինակ ՍԴ դատավորի) լիազորությունների յուրացման համար։ Ո՞րն է ՀՔԾ-ի վարկածը։ Ասում են՝ չգիտեմ՝ ինչեր եք արել, […]

Առանձնակի դաժանությամբ սպանել է 64-ամյա կնոջը. սպանողը Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի […]

ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով

Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը իր պաշտոնական թվիտերյան էջում քիչ առաջ անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ոչ պաշտոնական թագմանությունը ներկայցնում է ստորև: «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի