15 Մարտի, Saturday, 2025
KFC

Արսեն Բաբայանը փաստաբանի միջոցով նամակ է փոխանցել

 Հայտարարություն (փաստաբանիս միջոցով) 

Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև՝ ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։ 

Վստահեցնում եմ, որ չեմ կատարել այնպիս արարք, ինչի համար հնարավոր կլինի ինձ ենթարկել պատասխանատվության՝ օրինական կարգով։

Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը հենց առաջին քայլից ամբողջությամբ ապօրինի է։ Այդ մասին կխոսեն փաստաբանները։ Միայն նշեմ, որ քննիչը նույնիսկ թույլ չտվեց, որ ձերբակալմանս օրինականությունը քննող դատարանի նիստին ներկա լինեմ։ 

Բոլորիդ խնդրում եմ ինձ համար հանգիստ լինել։ Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն լռել եւ հրապարակային իրենց աջակցությունն են հայտնել ինձ եւ քննադատել են իմ նկատմամբ իրականացվող խայտառակ ապօրինությունները:

Սիրով` Արսեն Բաբայան

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ