03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Շուտով կանցկացվի Արցախի հարցով հանրաքվե։ Այ սրա՛ համար են ըտենց ջանասիրաբար փորձում ազատվել Հրայր Թովմասյանից

Ժող ջան, դուք Բրատիսլավայից տեղեկությունների այդքան լուրջ մի սպասեք։ Ես արդեն բազմիցս նշել եմ, որ քննարկվում է Լավրովի փուլային տարբերակը։ Այս փուլում թուղթ չի ստորագրվելու, մի մոռացեք, որ մեր «Հիսուսը» որևէ որոշում, բացառությամբ մարդ բռնելու, չի կայացնում։   Սա էլ բացառություն չի լինի՝ շուտով կանցկացվի Արցախի հարցով հանրաքվե։ Այ սրա՛ համար են ըտենց ջանասիրաբար փորձում […]

Ամոթ, հազար ամոթ. օրվա կադր

Սա Հայաստանի ոստիկանութիւնը չէ։ Սա Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ի անկիրթ ոստիկանութիւնն է։ Սա «սիրո եւ համերաշխութjան» սուտ hեղափոխութjwւնն է, գրում է «Սփյուռքի Ձայնը»՝ հրապարակելով նախօրեին ՀՅԴ-ական երիտասարդների նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժի կադրերը. «Մեր ընկերները մեզ փոխանձեցին որ տասնեակ վիրաւորներ կան իրենց շարքերուն մէջ, որովհետեւ ոստիկանները անհաւասար ուժ գործածած են ցուցարարներուն դէմ, հայհոյած են եւ աղջիկներուն […]

Որքան էր ԿԳՄՍ փոխնախարարի բաժինը. մանրամասներ՝ կոռուպցիոն գործարքից. Հրապարակ

Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին, որը ստանում էր տենդերին միջամտելու և կաշառատուի հաղթանակն ապահովելու համար։ Նա 2018-ի հոկտեմբերին նշանակվել է սպորտի գծով փոխնախարար, մինչ այդ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2015-2018 թթ․ եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը։ «Սրսուռ» ՔՊ-ական է՝ «դուխով» գլխարկը գլխին մասնակցում էր 18-ի ակցիաներին։ Նա […]

Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում. Բարսեղ Բեգլարյան. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանին առաջադրած ՀՔԾ մեղադրանքից պարզ է դառնում, որ քրգործն առնչվում է նաև Ս. Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին ու նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Ըստ շրջանառվող լուրերի` նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել` կա՛մ ցուցմունք տալ Ս. Սարգսյանի դեմ, կա՛մ էլ իրեն կկալանավորեն, Կարապետյանն էլ ցուցմունք է տվել: Ըստ ՀՔԾ-ի` գյուղտնտեսություններին տրամադրվող դիզվառելիքի բաշխման […]

Կատաստրոֆիկ խեղկատակություն: Անգամ մեն մի հատիկ նպատակը, որը խոստացել է գործող իշխանությունը, իրականություն չի դարձել. Հրապարակ

Ամեն նոր օր Հայաստանի երկնակամարում բացվում է որպես ռազմական նոր գործողությունների, թշնամիների հայտնաբերման եւ վնասազերծման գործընթացի նոր արշալույս։ Մի ողջ հասարակություն, իշխանությունների թեթեւ ձեռքով, զբաղված է հորինված եւ կեղծ հանցագործությունների բացահայտման, մարդ բռնել-բաց թողնելու, մարդ շշպռելու, ավելի ու ավելի հնարամիտ հայհոյանքներ հնչեցնելու շոուներին հետեւելով։ Դժվար է չարձանագրել, որ մեր երկրում անկում են ապրել ոչ միայն […]

Փաշինյանը գիտի՞, որ Երեւանի քաղաքապետը մեկ տարի օրենք է խախտել. Ժողովուրդ

Օրաթերթը բացահայտել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Նախ՝ հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մենք քաղաքական խնդիր ենք ձեւակերպել, որ ՀՀ-ում պետք է ձեւավորվի եւ ձեւակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն»: Բայց, ահա,  օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը […]

«Պլան գ»-ն՝ վտանգի տակ է: Իշխող թիմում տագնապ է. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է: Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանին առնչվող նրանց «պլան գ»-ն՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն վերաբերող օրինագծի հաստատումը, վտանգի տակ է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ձգտում են այնպես անել, որ դատավորների վաղաժամ թոշակն ապահովող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի քվեարկության ժամանակ առավելագույն «կողմ» ձայներն ապահովեն, որպեսզի ընդդիմությանն […]

Քննչական կոմիտեն՝ բանակում վերջին ողբերգական դեպքի մասին

2019 թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ […]

Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում․ 3-րդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյան. Tert.am /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Tert.am–ի լրագրողը ուղիղ եթերում զրուցում է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ։  Հիշեցնենք, ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով […]

Սերժ Սարգսյանն առաջադրված մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել. 168.am

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են, որ «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում»: Հիշեցնենք, որ գործի վերաբերյալ քաղաքական գնահատականներն արդեն հնչեցվել են ՀՀ ԿԳՄ հայտարարության մեջ, որում ասվում էր. «Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի