13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հեռացվել է կուսակցությունից. Ազգ

Ըստ “Ազգի” ապրիլի 22-ին Երեւանում, Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ ) արտահերթ XXII համագումարի որոշմամբ: կուսակցության շաքերից հեռացվել է  նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: Նա  կուսակցության գույքը ապօրինի կերպով օտարել է, եւ դրսեւորել է կուսակցականին ոչ վայել եւ անպատասխանատու պահվածք:

Ծառուկյանի զենքը գողերի եւ բորենիների համար է. Առավոտ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին լրագրողներին խնդրել է իրենց մի կարն ժամանակ մենակ թողնել մարզիկների ու մարզիչների հետ`  մասնագիտական որոշ հարցերի շուրջ զրուցելու համար: ՝Ըստ “Առավոտ”-ի,  մինչ լրագրողները դուրս կգային դահլիճից, ՀԱՕԿ նախագահն ասել է. “Որոշ լրատվամիջոցներ շտապեցին գրել, թե բարոզարշավի ժամանակ Գագիկ Ծաոուկյանի պիջակի տակից զենք է երեւացել: Ես […]

Նախկին ՕԵԿ-ականը աջակցում է Հանրապետականին. Հայկական ժամանակ

Աժ ՕԵ խմբակցությունը լքած Գագիկ Բաղդասարյանը, ըստ “Հայկական ժամանակ”-ի, աջակցում է ՀՀԿ-ին եւ Աջափնյակում ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Հովսեփյանին: Թերթը հիշեցնում է, որ Բաղդասարյանը լքեց ՕԵԿ-ը` ասելով որ վերջինս դարձել է ՀՀԿ-ի կցորդը: “Երեկ նրան հարցրինք` ինչո՞ւ եք ՀՀԿ-ի համար աշխատում. “Ես ոչ մեկի համար էլ չեմ աշխատում: Շատ սխալ ինֆորմացիա է, դա երեւի Արթուր Բաղդասարյանի […]

ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանի հետ ընտրական գործընթացների շուրջ

Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր` խթանելու արդյունավետ ընտրական վարչարարությունը, որը նաեւ ներառում է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը նպաստող ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը, ինչպես նաեւ ընտրությունների հետ կապված այլ միջազգային ջանքերը: Համաձայնագիրը նախատեսում է տրամադրել տեխնիկական, կրթական եւ տեղեկատվական աջակցություն […]

Սամվել Նիկոյանը կդիմի ոստիկանություն

Այսօր  տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցեցին ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման օրակարգը ձեւավորվել էր ՀԿ-ներից եւ կուսակցություններից ստացված հարցադրումներից: Մասնավորապես քննարկվեցին ընտրողի` մեկ վայրից մյուսը տեղափոխվելու պարագայում տեղեկանքի տրման կարգի կիրառման ոչ միասնական դրսեւորումները: Որոշվեց, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սահմանված կարգով կդիմի […]

Ֆրանսիայում ձերբակալել են Հայաստանի քաղաքացի նարկոդիլեր

Ինտերպոլի աշխատակիցները ֆրանսիական Մեց քաղաքում ձերբակալել են Կուզբասի 40-ամյա հայ բնակչին, ով մեղադրվում է թմրամիջոցների տեղափոխման մեջ եւ ավելի քան կես տարի թաքնվել է հետաքննությունից, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Ներկա պահին քննարկվում է նրա հանձնման հարցը: 40-ամյա տղամարդը, ով Հայաստանի քաղաքացի է, մեղադրվում է հերոյինի տեղափոխման մեջ: 2010-ի օգոստոսին նրան ձերբակալել են հերոյինի մեծ քանակություն տեղափոխելու […]

“Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” -ը փորձաքննությունն չի՞ անցել. Հայացք

“Հայացք” օրաթերթը անդրադառնալով, երեկ  ժամը 5:30-ի սահմաններում, “Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” ընկերության արտադրական տարածքում տեղի ունեցած պայթյունին` հիշեցնում է, որ թեեւ մի շարք անձինք տաբեր աստիճանի այրվածքներ են ստացել, սակայն պայթյունի հետեւանքով, բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել: Այրվածքներ ստացած աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվել են “ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն” ՓԲԸ: 4 անձանցից 2-ի վիճակը ծանք է, […]

ԲՀԿ-ի ընտրական նոր մեթոդը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները նշում են, որ  ԲՀԿ-ն Արարատի եւ Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Նոյ” օղու, գինու եւ կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական այս ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` ձեռքի հետ էլ զգուշացնելով, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ […]

Վահան Հովհաննիսյանին Օբաման չի հետաքրքրում, այլ ԱՄՆ հաջորդ նախագահը

“Այս անգամ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հայտարարի “Ցեղասպանություն” բառը’,- Ծիծեռնակաբերդում շեշտեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, որ իրեն չի էլ հետաքրքրում`  կասի Օբաման, թե ոչ: ‘ Ինձ հետաքրքրում է ԱՄՆ մյուս նախագահը’,- շեշտեց Հովհաննիսյանը: Այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ հայ ժողովրդին Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց. […]

Պահանջատիրության բոցը լուսավորեց Ծիծեռնակաբերդի երկինքը /վիդեո/

Ապրիլի 23-ի երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկեց  ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի: Այն կազմակերպում է ՀՅԴ-ն եւ ինչպես նշում է Henaran.am-ի թղթակիցը, այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում հայեր աշխարհի բոլոր ծագերից: ”Կոչ եմ անում երիտասարդությանը մշտապես լինել պահանջատեր եւ պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար”,-ասաց ՀՅԴ Հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված