24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընտրություններին կմասնակցեն 7 միջազգային եւ 47 տեղական կազմակերպություններ

2012թ ԱԺ ընտրություններին կմասնակցեն միջազգային 7 եւ տեղական 47 կազմակերպություն: Տեղական հասարակական կազմակերպություններից ընտրություններին ընդհանուր առմամբ ներկա կլինի 28,841 դիտորդ:
Միջազգային 7 ընկերույթուններն են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ), ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը , ‘’Այ Էֆ Ի Էս’’-ը (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ, ‘’Այ Սի Ի Էս’’-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) եւ Եվրոպական խորհրդարանը:

Տեղական հասարակական կազմակերպություններից ամենաշատ դիտորդներով հանդես կգան ‘’Համահայկական երիտասարդական ասոցիացիա’’-ն՝ 5,555 դիտորդ, ‘’Ընտրությունը քոնն է’’-ն՝ 4,000, իսկ ամենաքիչը՝ ‘’Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ’’-ը՝ 5 դիտորդով եւ ‘’Իրավունքի տեղեկատվական կենտրոն’’ ՀԿ-ն՝ 1 դիտորդով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ