27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱԱԾ-ն սկսում է. զանգվածային գաղտնալսումներ, ստուգումներ. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ՝ նրանք ունե՞ն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյո՞ք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման […]

«Եվ այս իրականության մեջ ապրում ենք ամեն օր.․․»․ Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծաղրածուներն ամեն օր տարբեր ներկայացումներ են տալիս՝ թռվռում, ծամածռվում, գոռում ու գոչում խաղաղությունից, տնտեսության աճից, իսկ մինչ այդ ՊՆ-ն ամեն լուսաբաց գուժում է ադրբեջանական զինուժի կողմից մեր դիրքերը գնդակոծելու ու մասին… Եվ այս իրականության մեջ ապրում ենք ամեն օր. մի կողմից մահ, մյուս կողմից՝ ծաղրածուներ…»։

Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը – դա կարող էր անել միայն քպ-ն։ Ուրիշ ոչ ոք։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Տանը սուս ու փուս գործ էի անում, ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի նեղացնում, երբ ընկերներիցս մեկը զանգեց։ Ասեց՝ իմացա՞ր վերջին նորությունը. Մնացական Մարտիրոսյանին նշանակել են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր… Կարճ ասած՝ ու՞մ էի լավություն արել, որ վերջին պահին հրաժարվեցի ունեցած-չունեցածիս վրա գռազ գալուց, որ նման բան չի կարող լինել, […]

ԱԱԾ-ն թաքցնում է

ԱԱԾ-ն թաքցնում է 2022թ ընթացքում ՀՀ-ում որպես «անցանկալի անձ» ճանաչված անձանց թիվը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: Նշենք, որ 2022թ ընթացքում հայտնի էր դարձել, որ արգելվել է մի շարք, այդ թվում՝ ազգությամբ հայ գործիչների մուտքը ՀՀ։ Այս պահին պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ-ում որպես անցանկալի անձ են ճանաչված Սփյուռքում ազգությամբ հայ գործիչներ ՀՅԴ բյուրոյի անդամ, […]

Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետին

Գլխավոր դատախազությանն ուղղված «Ազատության» հարցման պատասխանից պարզ է դարձել, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ […]

Դատախազությունում ամեն ինչ նոր է սկսվում. Փաստ

Նոյեմբերի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Անահիտ Մանասյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Օրեր անց՝ նոյեմբերի 18- ին, Վարդապետյանի մեկ այլ հրամանով Լիլիթ Գրիգորյանը նշանակվեց Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Դատախազության համակարգում այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, կես լուրջ – կես կատակ ասում են, թե Վարդապետյանը իրենց համակարգում գենդերային բալանսը խախտում է «հակառակ ուղղությամբ»՝ […]

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը 500 մլն դոլարով ԱՄն-ում տուն է գնել. Ժողովուրդ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մոռացել է աղմկահարույց քրեական գործերը եւ ընկել է «մանր-մունր ձկների» հետեւից: Ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ կոմիտեն ընկել է ցածր կալիբրի չինովնիկների հետեւից՝ գերեզմանատան վարիչ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյա, Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձ եւ այլն։ Իսկ ո՞ւր մնացին «խոշոր ձկները», ինչո՞ւ է […]

Ընտրողական արդարադատություն. նախարարի մոր՝ «Վիգմոր» կլինիկայի շենքի ձեռք բերման հետքերով. Ժողովուրդ

Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում: Այս օրերին, երբ բոլորի ուշադրությունը Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազայի» շենքն ու դրա ձեռք բերման պատմությունն է, ոչ պակաս աղմկահարույց այլ գործարքներ պարզապես ստվերվել են, կամ էլ, պարզապես, քաղաքական իշխանությունը դրանց հետեւից գնալու քաղաքական […]

Փաշինյանը՝ ամբողջությամբ կրում է բոլոր այն հատկանիշները, որոնց հղում անելով՝ նա իշխանությունը որակում էր բռնատիրական, կոռումպացված, թալանչի. 168 Ժամ

Հայաստանում վերջին չորսուկես տարիներին ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն՝ գոնե մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հաշված տարիների ընթացքում դարձել է ավտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին, և մեծ հաշվով դրա շնորհիվ էլ եկավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի