01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Փաշինյանն իրավական դաշտում որդեգրել է մի գիծ, որը իր ազդեցությունն ունենալու է քաղաքական դաշտում

 «Այն , ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ամբողջությամբ տեղի է ունենում թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ: Մեթոդի ու ձեւերի գնահատականը դժվար է տալ, որովհետեւ ամեն իշխանություն ինքն է որոշում իր գործունեության ձեւն ու մեթոդը՝ կախված իրավիճակից եւ այն խնդիրներից, որ ուզում է լուծել: Իմ ցանկությունն է, որ այս թոհուբոհի մեջ մենք չմոռանանք շատ կարեւորագույն […]

ՆԱՏՕ-ի հռչակագրում տեղ գտած ձեւակերպումը Վրաստանի եւ Մոլդովայի հետ կապված դիրքորոշում է. Սուրեն Սարգսյան

«Վերջին մի քանի գագաթնաժողովներին ՆԱՏՕ-ն մշտապես նույն ձեւակերպումն է տվել: Ճիշտ է, շարունակության մեջ հղում կա ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին, բայց այս նախադասությամբ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ սատարում է  Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Այսինքն, եթե անդրադարձ է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը կամ Հելսինկյան եզրափակիչ ակտին, ապա տրամաբանական կլիներ, որ անդրադարձ կատարվեր […]

Միայն խաղաղ լուծում կարող է առաջարկվել ԼՂ բնակչությանը. Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանը

«Ֆրանսիան մանրակրկտորեն կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից՝ ընդհանրապես չմատակարարել զենք -զինամթերք, որոնք, որ կարող են օգտագործվել Արցախում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիզոր դեպան Ջոնաթան Լաքոթը՝ անդրադառնալով 2 օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն: Դեսպանը հիշեցրեց, որ […]

Բրյուսել մեկնելը ճիշտ էր. Շավարշ Քոչարյան

«Հայաստանը որեւէ տեղ չի գնում՝  իր տեղում է գտնվում, այլ բան է,  որ մենք պատրատս ենք համագործակցել բոլոր ուղություններով, այդ թվում,   նաեւ Եվրոպայի հետ», այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրքւյցում հայտարարել է փոխարտգործնախարար շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականի հստակեցման մասին հարցին: Դիտարկմանը, թե այդուհանդերձ, առաջնահերթությունը արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանին է տրվելու, թե […]

Ընտրական շեմը նվազեցնելու Ելք-ի առաջարկի վերաբերյալ ՀՀԿ-ն դեռ պաշտոնական դիրքորոշում չունի. Արփինե Հովհաննիսյան

ԸՕ պետք է ընդունվի լայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: ԱԺ փոխնախագահ, ԸՕ փոփոխությունների հարցով խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը Henaran.am –ի հետ զրույցում ասաց, որ շատ հարցերում արդեն իսկ բոլոր 4 խմբակցությունները կոնսենսուս ունեն: Նրա խոսքով,քննարկումների հիմնական առանցքը ընտրակարգի փոփոխության հարցն է: «Խնդիրն այնպիսի մոդել գտնելն է, որը մի քանի հարց կլուծի: Խնդիր համար առաջին, […]

Վարչապետն է բանակցողը. Արմեն Սարգսյան

«Ռեգիոնի համար անկայունությունը, ռազմական գործողությունները լինելու են ողբերգական: Այդտեղ թող ոչ ոք կասկած չունենա: Հետևաբար լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»,- «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը ընդգծել է, որ Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն. «Պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա […]

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կոչը Հայաստանի իշխանություններին

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ պատրաստվում է զեկույց հրապարակել։ Henaran.am -ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ զեկույցի նախանական տարբերակը արդեն պատրաստ է։ Ի թիվս այլ հարցերի այնտեղ անդրադարձ կա ԸՕ փոփոխությունների գործընթացին։   «Կա զեկույցի նախանական տարբերակը, որտեղ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը կոչ է անում իշխանություններին, […]

Եթե բոլորը լռեն, կշահի նա ում ձեռքին իշխանություն կա

«Մենք տեսնում ենք ԲՀԿ-ի թեթեւակի ակտիվությունը, տեսնում ենք Հանրապետականների խիստ անհասկանալի ինքնամեկուսացված պահվածքը, տեսնում ենք,  որ նոր կուսակցություններ են ստեղծվում, որոնք վերջին 30 տարիների ընթացքում բազմաթիվ  են եղել եւ ընդամենը  ավելանում են նորերը,  տեսնում ենք արտախորհրդարանական ուժերի հայտարարություններ, ուրիշ բան չենք տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանի  քաղաքական ներկապնակին: Նրա խոսքով, […]

92 թ-ից այս կողմ, նման բան չէր եղել. Դավիթ Շահնազարյան

ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ, վերջին 30 տարիներին լայնածավալ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը երբեւէ այսքան նպաստավոր պայմաններ չի ունեցել, որքան հիմա ունի:  Կարծիքը Դավիթ Շահնազարյանը հայտնել է ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ:   «Ես պատրաստ եմ ապացուցել բոլոր բաղադրիչներով, վերջին 30 տարվա ընթացքում լայնածավալ պատերազմ սկսելու համար Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել»,-ասել է Դավիթ […]

Սովորական փիար է

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը իրավապահ մարմինների վերջին շրջանի բացահայտումները դիտարկում է օրենքի առջեւ հավասարության տեսանկյունից, իսկ իրավապահների բացահայտումները նրա կարծիքով՝ իրականում այնքան էլ առնչություն չունեն կոռուպցիայի հետ: «Այս բացահայտումները ավելի շատ փիարի տեսանկյունից են դիտարկվում, քան իրական  բացահայտումներ են:  Եթե փորձենք մի փոքր ավելի սառը դատել, կտեսնենք, որ դրանք միշտ չէ, որ կոռուպցիայի հետ են կապված, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված