15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նիկոլի լայվերով ու ժպիտով հիացածները պետք է հասկանան՝ երկիրը անդունդի եզրին է

Քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում է Սերժ Սարգսյանի Զագրեբից հնչեցրած ելույթը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Միլանից: Թեպետ վրդովվեցինք ու զարմացանք, որ Փաշինյանն իրեն նմանեցրեց Աստծո որդու հետ, բայց անկեղծ լինեք` մեր ժողովուրդը մեկ ու կես տարի առաջ փոփոխություններ էր ուզում, և եկողն էլ որսաց պահը` արագ մտավ Մեսիայի դերի մեջ ու առ այսօր այդ դերում […]

Ուզում են ընդամենը նախատոնական շոու կազմակերպեն, որի մասնակիցը ես չեմ լինելու. Գևորգ Կոստանյան

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ Ազգային ժողովում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պետք է 48 ժամվա ընթացքում ներկայանա վարույթ իրականացնող մարմին։ Իսկ եթե վերջինս չներկայանա, ապա ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի: «Որպես մեղադրյալ՝ անձը ներգրավվում է այն […]

Հովհաննես Սահակյան․ Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը հետագայում շատ ավելի մանրամասն կխոսի

«Ազատությունը» հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին: «Ազատություն»․ – Վերջին օրերին անընդհատ շեշտվում էր, որ շուտով կգա ժամանակը և Սերժ Սարգսյանը կխոսի, բայց ինչո՞ւ դրսում: Սահակյան․ – ԵԺԿ համագումարը տեղի է ունեցել դրսում, և նախագահ Սարգսյանը, մասնակցելով այդ միջոցառմանը որպես Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, չէր կարող անդրադարձ չաներ ներքաղաքական այսօրվա անցուդարձին, […]

Փաշինյանն ընկնավորվեց՝ պադվալում մարդ փնտրելով, Սարգսյանը ցույց տվեց պետական մտածողություն

«Գրեթե միաժամանակ, մեկն Իտալիայում, մյուսը՝ Խորվաթիայում,  ՀՀ ներկա և նախկին ղեկավարները ելույթ ունեցան։ Սարգսյանը ցույց տվեց պետական մտածողություն, Փաշինյանը՝ ընկնավորվեց»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրարդ Շարմազանով։ «Սերժ Սարգսյանի ելույթն ազգային և պետական գործչի ելույթ էր, որն այլևս իշխանություն չէ, բայց հայտարարում է, որ Ադրբեջանում իմանան՝ Արցախն […]

«Իսկ մի՞թե Սերժ Սարգսյանը հեռացել էր քաղաքականությունից». Մարգարիտ Եսայան

«Սերժ Սարգսյանի ելույթը երկրի խնդիրներով անհանգիստ, պատասխանատվության բարձր գիտակցությամբ, նաեւ՝ ցավով եւ սիրով հագեցած ելույթ էր»,- ասում է ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը: – Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ինչպե՞ս եք գնահատում: Այն ուղղված էր նաեւ Հայաստանի հասարակությանը, բայց միանշանակ չի ընկալվում, թե ինչո՞ւ պաշտոնաթող նախագահը իր խոսքը հնչեցրեց դրսում: – Սերժ Սարգսյանի ելույթը երկրի խնդիրներով […]

Հարց ժողովրդին․ գո՞հ եք, ստացա՞ք այն, ինչ ուզում էիք․ ՀՀԿ անդամ

«Մեր երկրին լուրջ չեն վերաբերվում, բովանդակային առումով որևէ դիվանագիտական հաջողություն չունենք, հակառակը՝ ունենք ձախողումներ»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։   Նախկին պատգամավորի հետ զրուցել ենք ներքաղաքական իրավիճակի, ՀՀԿ-ի ակտիվացման, իշխանափոխությունից հետո տեղի ունեցող բողոքի ցույցերի, Արխախյան հիմնախնդրի և այլ թեմաների շուրջ։   Մանրամասն՝ տեսանյութում   Yerevan.Today

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի