21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Դպրոցականը դանակահարել է 20 հոգու

Ամերիկյան Պիտսբուրգ քաղաքի դպրոցներից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել, դպրոցականը դանակով հարձակվել է իր հարազատ դպրոցի աշակերտների վրա ու դանակահարել 20 հոգու, հայտնում է Лента.Ру-ն: Հայտնի է, որ վիրավորները 14-17 տարիքի երեխաներ են, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Թե որն է եղել դպրոցականի նման արարքի պատճառը, առայժմ չի հաղորդվում:

Ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանոցի վրա

ԱՄՆ-ի Նյու-Մեքսիկո նահանգում բժշկական ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանիոցի տանիքին, գրում է Газета.Ru-ն: Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է թռչելուց մի քանի վայրկյան անց: Ուղղաթիռի օդաչուն վնասվածքներ է ստացել, մյուս երկու ուղեւորներին, ովքեր բժիշկներ էին, ոչինչ չի պատահել:

Շների ոհմակը հոշոտել է տղամարդուն

Պրիմորյեում շների ոհմակը հոշոտել է մի տղամարդու, հաղորդում է Газета.Ru-ն: Պատահարի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ոստիկանություն է դիմել մի տղամարդ ու ասել, որ տղամարդու դիակ է հայտնաբերել: Դեպի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ 56-ամյա տղամարդու մահը վրա է հասել շների ոհմակի հարձակման արդյունքում:

Ականի պայթյունից ադրբեջանցի 3 զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի` երեկ, ժամը 22.30-ի շրջաններում Ֆիզուլիի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է 3, վիրավորվել 6 զինծառայող, գրում է РИА Новости-ն։ Զոհերից մեկը կապիտան է, իսկ մնացած զոհերն ու վիրավորները՝ շարքայիններ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

Բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր /ֆոտո/

Օմսկում բնակելի շենքում կենցաղային գազ է պայթել, ինչի հետեւանքով կան զոհեր: Երկհարկանի շինության մեջ ապրելիս է եղել 28 հոգի, որոնցից 6` երեխաներ:   Նախնական տվյալներով` 5 հոգի մահացել է, 8 հոգի հոսպիտռալացվել է, որոնցից 2-ը` երեխաներ: Եւս 5 հոգի անհետ կորած է համարվում, այժմ փլատակների տակից փրկարարները փորձում են հանել նրանց, գրում է Интерфакс-ը: 

Աշխարհի վերջը մո՞տ է. հզորագույն հրաբուխի արթնանալու վտանգ կա /վիդեո/

Գիտնականներն ահազանգում են` ԱՄՆ-ի արեւմուտքում գտնվող Յելլոուստոնյան հրաբուխը կարող է արթնանալ: Վերջին տվյալներով` հրաբխի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասնում է 20 աստիճանի, վայրի բիզոնները խմբերով հեռանում են այդ տարածքից, գրում է topnews.ru-ն: Բացի այդ, 2014-ի սկզբից արդեն 60 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել, որոնցից ամենաուժգինը` մարտի 30-ին, ուժգնությունը կազմել է 4,8 բալ: Գիտնականները, որոնք տեւական ժամանակ […]

Անհետացած ինքնաթիռն Աֆղանստանում է, ուղեւորները ողջ են. “Московский комсомолец”

Վերջին տվյալների համաձայն` մալազիական ընկերությանը պատկանող անհետացած Boeing-777 օդանավը չի կործանվել, այն այժմ գտնվել է կոտրված թեւով Կանդագարի մերձակայքում գտնվող գյուղական ճանապարհին, գրում է “Московский комсомолец”-ը` հղում անելով միջազգային հատուկ ծառայություններին: Նշվում է նաեւ, որ մարտի 8-ին 227 ուղեւորներով և անձնակազմի 12 անդամներով Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing-777-ը այժմ գրավված է ու գտնվում է Աֆղանստանի […]

Չիլիում հզոր երկրաշարժի արդյունքում 5 հոգի է մահացել /վիդեո/

Երեկ Չիլիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 5 հոգի է մահացել` 4 տղամարդ եւ մեկ կին: Եւս երեխ հոգի լուրջ վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է НТВ-ն: Երկրաշարժը ցունամիի վտանգ է առաջացրել, եւ երեկվանից Չիլիում եւ Պերուում մարդկանց մասսայական տարհանում է իրականացվում: Երկրաշարժը առաջացրել է նաեւ մեկ այլ արտակարգ իրավիճակ: Չիլիի քաղաքներից մեկում երկրաշարժի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի