«Վայրի կենդանիներին վանդակի մեջ են պահում, դանդաղ սպանում, հետո խրտվիլակ սարքում»

«Պարո՛ն նախարար, դիմե՛ք ամենածայրահեղ միջոցների, առգրավե՛ք բոլորի որսորդական հրացանները»,- այսօր խորհրդարանում բնության հատուկ տարածքների պահպանման վերաբերյալ լսումներին, դիմելով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Ըստ նրա՝ վայրի բնությունը պահպանելը նախարարության պարտավորությունն է:«Վայրի կենդանիներին բակում, ռեստորանների բակում, վանդակի մեջ են պահում, դանդաղ սպանում, հետո խրտվիլակ սարքում եւ իրենց քմահաճույքների համար օգտագործում: […]