12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռաբիսի տեղը

”Մի գնացեք, մարդիկ թող չգնան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն` ի պատասխան հարցին՝ արդյոք ճիշտ է, որ ռաբիս կատարողները մեղմ ասած՝ ավելի պահանջված են: ”Եթե դահլիճների համամասնությունը վերցնենք, տարվա ընթացքում ռաբիս համերգներ կարող են լինել մոտ 4-ը, դասական երաժշտության համերգ լինում է 140-ը: Եթե համամասնությամբ վերցնում ենք այս 4-ի լի դահլիճն ու այն […]

Շարլ Ազնավուրը որեւիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել եւ մրցանակ չի ընդունել

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։  Հիշեցնենք, որ թուրքական Posta Gazetesi թերթը սկանդալային հարցազրույց էր տպագրել Շարլ Ազնավուրի հետ:

Շակալի նման

Վիրտուալ աշխարհում ակտիվորեն քննարկվում է մեծն շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցը, որտեղ վերջինս ասել է, որ իր մայրը նախկին թուրքահպատակ է՝ իզմիրցի: Օգտատեր Սյուզան Սիմոնյանը գրել է.՛՛Էս մի քանի ժամ է մտածում եմ, թե դեսպանը կարծեմ դիվանագետ պիտի լինի: Դիվանագետն էլ առաջին հերթին պիտի դիվանագետ լինի: Թե չէ, մեր դիվանագետների մի մասը […]

“Զվարթնոցը” չպետք է քանդվի գրչի մի հարվածով

“Զվարթնոց” օդանավակայանի հին շենքը կմնա կանգուն եւ որեւէ մեկը գրչի մի ստորագրությամբ թույլ չի տալու այն քանդել: Նման տեսակետ մամուլի ասուլիսում հայտնեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: ““Զվարթնոցի” հին մասնաշենքի ճակատագիրը բազմաթիվ քննարկումների առարկա է եղել եւ վերջերս հարց բարձրացվեց, որ անմխիթար վիճակում գտնվող էստակադան քանդվի, սակայն դա անընդունելի է, քանի որ կարող է խարխլել […]

Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրը՝ թուրքական թերթին

Թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը Փարիզում հանդիպել և զրուցել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, գրում է civilnet.am-ը: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակը: Հարցազրույցի որոշ հատվածներ հնարավոր է` հայ ընթերցողի շրջանում տարակուսանք առաջացնեն: Չի բացառվում, որ դրանք թուրքական մամուլի խեղաթյուրման հետևանք են, թեև […]

Մենք քեզ արժանի չենք, Շառլ Ազնավուր

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.  Շարլ Ազնավուրի շուրջ ծավալվող արհեստական սկանդալը հերթական անգամ ինձ գցեց խոր դեպրեսսիայի մեջ, որից չգիտեմ, թե երբ դուրս կգամ, բայց ես, քանի որ իմ անհամեմատ փոքր աշխարհում բախվում եմ դրա հետ, մի փոքր օրինակ ունեմ, որը չնայած չհասկացողը էլի չի հասկանա. երբ ես սկսեցի մեր մեջ գովազդել Էլիֆ […]

՛՛Thank you, հայրիկ՛՛

Վերադարձ դեպի  արմատներ և ազգային ինքնության բացահայտում. ահա այս գաղափարներն են ընկած ՛՛Thank you, հայրիկ՛՛ ֆիլմում: Ֆիլմի սկսելուն պես  էլ  ՛՛շնորհակալություն հայրիկ՛՛ արտահայտությունը, թերևս, ամենից հաճախ օգտագործվողն է, սակայն գլխավոր հերոսուհին` Վերջինեն (Վիրջին),  ամեն անգամ հանգուցյալ հորը հիշատակելիս դա անում է ոչ թե մեծ սիրուց, այլ ատելությունից դրդված: ԱՄՆ-ում ծնված և ամերիկյան հոգեկերտվածք ունեցող Վիրջիյի […]

Բեթթին սովորական աղջիկ է

՛՛Մանկական Եվրատեսիլ 2014՛՛ երգի մրցույթի հայաստանյան մասնակից Բեթթիին  երազում է հաղթել մրցույթում, աղջիկը ամեն բան կանի, որ  2015թ. մրցույթը անցկացվի Հայաստանում: Բեթթին Մալթա կմեկնի՝ իր սիրելի խաղալիք արջուկի հետ: Իր նախասիրությունների ու նպատակների մասին Բեթթին այսօր  կիսվեց  լրագրողների հետ: ՛՛Ես մի երեխա եմ, որի անունն է Էլիզաբեթ Դանիելյան, ես ոչնչով չեմ տարբերվում ուրիշներից, ցանկանում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի