16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

“Զվարթնոցը” չպետք է քանդվի գրչի մի հարվածով

“Զվարթնոց” օդանավակայանի հին շենքը կմնա կանգուն եւ որեւէ մեկը գրչի մի ստորագրությամբ թույլ չի տալու այն քանդել: Նման տեսակետ մամուլի ասուլիսում հայտնեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

““Զվարթնոցի” հին մասնաշենքի ճակատագիրը բազմաթիվ քննարկումների առարկա է եղել եւ վերջերս հարց բարձրացվեց, որ անմխիթար վիճակում գտնվող էստակադան քանդվի, սակայն դա անընդունելի է, քանի որ կարող է խարխլել բուն շենքը”-ասաց նա`ավելացնելով, որ
շենքը պատմամշակութային հուշարձան է:

Ճարտարապետի խոսքով, այդ  շենքը Հայաստանի եւ Սովետական շրջանի ժամանակակից ճարտարապետության մեջ ուրույն տեղն ունի:

“Աշխարհում սովորաբար հեշտությամբ չեն քանդում նման նշանակալի շենքերը, ինչպես մեզ մոտ: Եթե շենքը այլեւս չի կարող ծառայել իր նպատակին, ապա պետք է այն օգտագործել այլ նպատակով կամ հենց իր նպատակով, բայց ոչ ծանրաբեռնված, բայց պարտադիր պետք է պահել”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ