11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Տարվա հայտնությունը՝ Նարեկ Կիրակոսյանն է /վիդեո/

Իր բանաստեղծությունների նման պարզ ու խոհախորհուրդ է Նարեկ Կիրակոսյանը: Նրա համար կարևորը հոգու ապրածն է, իսկ մրցանակները պարզապես պահի ու ժամանակի գնահատական: Այսօրվա մրցանակը Նարեկի համար անակնկալ էր: Շնորհակալությունից զատ Նարեկի հոգում հաստատ բառեր կային, բայց չասեց…պահեց ժամանակին տողերին նոր երանգավորում ու օրը հիշողություն դարձնելու համար… «Անդին»  գրական-գեղարվեստական ու նաև հասարակական-քաղաքական ամսագիրը Նարեկ Կիրակոսյանին ճանաչեց […]

«Թուրքը դեռ չի հեռացել մեր միջից»/վիդեո/

«Անդին»-ը գրական-գեղարվեստական ու նաև հասարակական-քաղաքական ամսագիր է:Ամսագիրի էջերում ապրում է ժամանակը իր լիակատար նկարագրով ու գույներով՝ սևից մինչև սպիտակ, նույնիսկ թափանցիկ… Ամսագրի հարազատները, այսինքն նրանք ովքեր գրում են «Անդին»-ի համար, թեկուզ ոչ փետուրե գրչով, այլ ասենք ստեղնաշարի օգնությամբ, այսօր գնահատվեցին: Մրցանակաբաշխություն էր… Ամսագրի հիմնադիր խմբագիր՝ Մերուժան Գուլանյանը իր խոսքում ասաց.«Թուրքը դեռ չի հեռացել մեր միջից […]

«Մարդն իր չափով իր պատիժը կրեց». մտավորականները կողմ են նախագահին նամակ գրել

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կողմ է, որպեսզի մտավորականները նամակով դիմեն նախագահ Սերժ Սարգսյանին դերասան Վարդան Պետրոսյան ներելու վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ ժամանակին դիմել էր Գլխավոր դատախազին, առաջարկել կալանքի գումարը վճարել, որպեսզի խափանման միջոցը փոխվի: «Ես մտավորական մարդ եմ, առանձնապես փող չունեմ, աբյց գրել էի, որ կանխավճարը կգտնեմ, կտամ, բայց խափանման միջոցը փոխեն»,-նկատեց […]

«Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին: «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ միջոցառման մեկնարկը կրթօջախի հյուրերն ու համակազմը նախ ծաղիկներ են խոնարհել Ռուբեն Սևակի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ բանաստեղծի հիշատակին: Միջոցառման […]

Պոտսդամում կայացել է «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը

Գերմանական Պոտսդամ քաղաքում կայացել է գերմանացի գրող, փիլիսոփա Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը:Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie» պարբերականը: Գիրքը պատմական կարեւոր վկայություններ է ներկայացնում 1915 թվականի գարնանն ու ամռանը Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված վայրագությունների մասին: «Հայերն արտաքսվել են անապատներ եւ կես ճանապարհին սպանվել: Մահը բոլորին էր սպասում՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին»,- […]

Մեր մոտ ոչ մի բանի համար 5 տարի ա հասնում.Վարդան Պետրոսյանի հումորը/վիդեո/

Այսօր, փետրվարի 27-ը դերասան Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է: Չնայած դերասանը գտնվում է անազատության մեջ, բայց նրա երկրպագուները շարունակում են սիրել նրա հումորը ու համացանցում բազմաթիվ մարդիկ շնորհավորում են սիրելի արտիստին: Henaran.am-ի խմբագրությունը միանում է բոլոր բարեմաղթանքներին ու շնորհավորանքներին:  Դիտեք նաև տեսանյութը:

Կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Փետրվարի 26-ին Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։  Փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, նշեց. «Երիտասարդական նվագախմբից առաջին տպավորությունս ֆանտաստի՜կ է։ […]

Քըրք Քրքորյանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել

Նախօրեին showbiz411.com կայքը հրապարակել է, որ իր աղբյուրների համաձայն` հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը ցանկանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանել, գրում է asbarez.com-ը: Աղբյուրը նշել է, որ Քրքորյանը մտադիր է ստեղծել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը: Դրա աշխատանքներին արդեն ներգրավվել են օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, որոնց անունները, սակայն, դեռեւս չեն նշվում։ Հայտնի չեն նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի