24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Փետրվարի 26-ին Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։ 

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, նշեց. «Երիտասարդական նվագախմբից առաջին տպավորությունս ֆանտաստի՜կ է։ Նվագախումբը փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված, ինչպես միշտ, թերևս: Հրաշալի և ակտիվ երաժիշտներ են, մեծ պրոֆեսիոնալներ, լի կամքով և ցանկությամբ՝ անելու ամեն հնարավորը լավագույնս ներկայանալու համար:

Զարմացած էի, որ լինելով սիմֆոնիկ նվագախումբ՝ Երիտասարդականը լիովին զգում է ներկայացման իր սովորական ոճին ոչ բնորոշ օպերային կատարման ճկունությունը: Սքանչելի երաժիշտներ են, միշտ բարձր տրամադրությամբ, բաց են դիրիժորի հետ համագործակցության համար: Ավելի լավ միջավայր աշխատանքը սկսելու համար անգամ հնարավոր չէ պատկերացնել»։

Ալ Բուստան փառատոնի շրջանակներում Երիտասարդական նվագախումբը կունենա ևս 4 համերգ՝ հանդիսատեսին ներկայացնելով Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մարտի 10-ին Բեյրութի Էմիլ Բուստանի համերգասրահում տեղի ունենալիք համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Լիբանանյան հյուրախաղն իրական է դարձել նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ:   

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ