05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ (տեսանյութ)

Կիևում երեկ կայացել է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը մրցույթում ներկայացնող Արծվիկը իր Fly With Me երգի կատարմամբ անցավ եզրափակից փուլ` արժանանալով ժյուրիի և հանդիսատեսի դրական գնահատականին: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ազատության հրապարակում կազմակերպված Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին, որի շրջանակում իրենց կատարումներով հանդես են եկել նաև Արաբո և Աղասի Իսպիրյանները: Ազատության հրապարակում կազմակերպված համերգը մեկտեղել էր ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին: Համերգի ընթացքում հնչել են ազգագրական և հայրենասիրական երգեր:  

Ճիգ մի բանեցրեք. Խաչիկ Մանուկյանի բաց նամակը

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը բաց նամակ է հղել Հայաստան համահայկական հիմնադրամ գործադիր վարչութանը և ծրագրի համակարգող, գործադիր տնօրենի խորհրդական տիկին Աիդա Խաչիկյանին: Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ. Հարգելի տիկին Խաչիկյան Ես իսկապես մասնակցել եմ ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի սահմանած մրցույթին, կարծելով, որ հանձնաժողովի անդամներն առաջնորդվելու են բացառապես գրական արժեքների գնահատման բարձր չափանիշներով։ […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գուժ Մանուկյանին

Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Շուրջ վեց տասնամյակ որպես հայ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, ինչպես նաեւ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գուժ Մանուկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ: «Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, և Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին: Ձեր դերասանական արվեստն առանձնանում […]

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան խորհրդանիշները

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կայացավ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը: Ի տարբերություն առաջինի, այսօր արդեն հայտնի են բեմականացման որոշակի մանրամասներ եւ հնարավոր է ներկայացնել դրանցում օգտագործված խորհրդանիշները: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից դրսեւորմամբ, հին զարդանախշները` նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի […]

Հայուհիների սիրելի Վանշի բացառիկ հարցազրույցը Henaran.am-ի հետ

«Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Մերժվածը» հեռուստասերիալը կարճ ժամանակահատվածում հեռուստադիտողների կողմից սիրվեց: Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով Henaran.am-ը կապ է հաստատել վերոնշյալ հեռուստասերիալում հանդես եկող, Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանայի հետ: Հիշեցնենք՝ Ռոհիտը արդեն հասցրել է հայ երկրպագուների մեծ բանակ հավաքել հատկապես այն բանից հետո, երբ նա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում՝ վշտակցելով հայ ժողովրդին: […]

“Ты трус, ты раб, ты армянин” արտահայտության մասին

“Ты трус, ты раб, ты армянин” արտահայտությունը ասում է ՈՉ ԹԵ Պուշկինը, այլ իր «Տազի» պոէմի հերոս, ազգությամբ չեչեն Գասուբը, ով բարկանում է իր տղայի, Տազիտի վրա, քանի որ տղան հրաժարվում է սպանել անպաշտպան վիրավոր թշնամուն: Այս մարդկային արարքը հայրը դիտարկում է իբրև վախկոտություն, երկչոտություն, քրիստոնյային (այսինքն անհավատին), այլ ոչ թե չեչենին վայել արարք: Սևագիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված