Լինել վերջին սերը
Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը: Կանայք ավելի զգայուն են այս հարցում: Նրանք ցանկանում են լինել տղամարդու վերջին սերը: Օսկար Ուայլդ
Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը: Կանայք ավելի զգայուն են այս հարցում: Նրանք ցանկանում են լինել տղամարդու վերջին սերը: Օսկար Ուայլդ
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին Արսեն Գրիգորյանի (Մրրո) ղեկավարած «Հայ երգասաններ» խմբի երգիչները։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին «Հայ երգասաններ» խումբը գալիս է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հարգելու և առ Աստված միասնական աղոթք բարձրացնելու: «Մենք այսօր եկել ենք այստեղ՝ մեր երդումը նորոգելու […]
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures»-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հայկական կրկնօրինակմամբ հայաստանյան փակ ցուցադրությանը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ապրիլի 24-ին՝ ժամը 21:45-ին, կկայանա «Արմատներ» ֆիլմի առաջին հեռուստատեսային ցուցադրությունը: Այն ամփոփում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներն ու պատմում երիտասարդ զույգի սիրո պատմություն, որը զուգահեռաբար միահյուսված է Հայոց ցեղասպանության թեմային, հիշողություններին: Բացի այդ, Առաջին ալիքի եթերում ժամը 19:50-ին կներկայացվի նաեւ Հանրայինի պատրաստած «Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» խորագրով ֆիլմը, […]
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը: Պատասխանատուները քաղաքապետին նախ ներկայացրել են ամրոցի մուտքի հարակից հատվածում նոր տեղադրված Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագրերի կրկնօրինակները: Այնուհետ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված […]
Մեզ թվում է, թե տառապում ենք, երբ սերն անպատասխան է: Սակայն դա չէ, որ մեզ ցավ է պատճառում: Ցավն իր մասին հիշեցնում է այն ժամանակ, երբ մենք սեր չենք տալիս: Մենք ծնվել ենք, որ սիրենք: Կարելի է ասել` մենք սիրո մեքենան ենք, որ ստեղծվել են երկնավորի կերպարանքով: Մենք ապրում ենք լիարժեք կյանքով, երբ սեր ենք […]
Հայկական կինոյի տարածում ու հանրահռչակումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ելակետային առաքելություններից է: 14 տարվա ընթացում «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ հայկական ժամանակակից կինոյի ներկայացուցչական ծրագրեր, հայ կինոյի պատմությանը նվիրված գիտաժողովներ են կազմակերպվել և իրականացվել 20 ավելի երկրներում: Ապրիլը խորհրդանշական ամիս է. 2015թ-ին «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ և Մեծ Եղեռնը ներկայացնող դասախոսություններ […]
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի խոսքով` տարիների, նույնիսկ դարերի ընթացքում հայ ժողովուրդը կերտել ու ձեռք է բերել բազմաթիվ կոթողներ, մշակութային արժեքներ, կոթողային շինություններ: Սակայն դրանց մեծ մասը ավերվել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ: Ըստ Արմեն Աբրոյանի` հիմնականում ուզեցել են վերացնել […]
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ: Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը: Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաեւ մի քանի ակնթարթներ, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին: Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված […]


































