05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Սոնա յարի սերն ու հայրենիքը. Խաչիկ Արենցին բացահայտում է /վիդեո/

Խոսելուց առաջ երգում է, հրաշալի ձայնի զուլալ հնչունները ունակ են հաղորդելու կատարողի ապրումները: Աչքերի մեջ հին ու նոր հայրենիքն է, սրտի մեջ սերը, որը ստիպում է արարել: Խաչիկ Արենցին ժամանակակից երգարվեստում ասելիք ունի: Արենի գյուղում ծնված Խաչիկը դեռ մանկուց երգել է: «Երգի հանդեպ սերը իմ մեջ արթնացրել է տատիկս, որի անչափ շնորհակալ եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

Միավորվեցին հանուն երգի. հուզիչ պատմություն/տեսանյութ/

Աշուղ Սահանուշի ջանքերով Սպիտակ քաղաքում ծնունդ առավ «Հրաշք» ժողովրդական երգի համույթը: Աշուղը իր շուրջը համախմբեց երգի նվիրյալներին: Այդ նվիրյալներից էր` Էդգար Պեպանյանը: Էդգար Պեպանյանը իր հոգու խոսքը հանրությանը հանձնում է երաժշտության տեսքով: Երկար խոսել չի սիրում, միայն նշում է, որ  իրենը երաժշտությունն է: Լռում է… 150-ից ավելի երաժշտություն է հեղինակել,որոնցից մի մասը երգի են վերածվել: […]

Հայ փոքրիկը միջազգային մրցույթում երկու ոսկե մեդալ է նվաճել

Օգոստոսի 1-ից 6-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվեց «У самого Чёрного моря»  միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր շուրջ 70 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից: Մեր հայրենակից 13-ամյա Էդգար Միրզոյանը մասնակցել է մրցույթին ՝ ներկայացնելով 2-ական ժողովրդական և դասական ժանրի ստեղծագործություն։ Հայ փոքրիկը երկու անվանակարգում էլ լավագույնն է ճանաչվել ՝ նվաճելով միանգամից երկու ոսկե մեդալ։ Տեղեկացնենք՝ 13-ամյա Էդգար […]

Դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ … Չարենցի եւ Բակունցի մեծ վեճը

Ստորև «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» (Կազմող` Եղիշե Հովհաննսիյան) ժողովածուից ձեզ ենք ներկայացնում երկու մեծերին` Եղիշե Չարենցին ու Ակսել Բակունցին նվիրված մի գողտրիկ հուշաբեկոր: Պատմում է Խորեն Աճեմյանը. (Խորեն Ռադիո 1907 – 1968), հայ բանաստեղծ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը: Չարենց և Բակունց… Չի կարելի առանց ազգային հպարտության հիշել այդ երկու վարպետներին, […]

Գրադարան այցելողների մեծ մասը երիտասարդներ են

Որքանով է ընթերցասեր հայ երիտասարդությունը։ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս հարցին, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ Հայաստանում տարեկան մոտ 2000 գիրք է հրատարակվում, եւ միջինը մոտ 1 000-ը գնում են։ Այդուամենայնից, ընթերցանության մասշտաբները, բանախոսի կարծիքով, գոհացուցիչ չեն։ «Նախկինում, հատկապես՝ խորհրդային տարիներին ամռան ամիսները համարվել են ընթերցանության համար լավ շրջան, այսօր, ցավոք, նկատել […]

«Վայ ամա՜ն, խայտառակ եղա»․ դիպված Պարույր Սևակի կյանքից

Մի անգամ, երբ Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ է վերադառնալիս լինում, որոշում է նստել առաջին պատահած մեքենան, որը կկանգնի: Մի երկու մեքենա են անցնում, մինչև մեկը կանգնում է’ “տեղ-տեղ ցեցը կերած, հալից ընկած “Պոբեդա”,- գրում է Վարդգես Բաբայանը: Պարույրը նստում է վարորդի կողքին, հետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակ: Վարորդը, քթի տակ խնդմնդալով, […]

«Մի հատ մեռել լինի գնամ վրան լացեմ ու տուն գնամ…»/տեսանյութ/

60 ական թվականներից հայտնի երգիծաբան, նմանակող Հրանտ Ղազարյանը (Հորիզոն)  արդեն բոլորել է 90 տարին, բայց երիտասարդական ավյունը չի լքել նրան: Շատ լավ հիշում է իր ստեղծած կերպարի՝ Հորիզոնի բոլոր երգիծական պատումները և ձայնին պարբերաբար տարբեր երանգներ հաղորդելով կատարում դրանք: Ձեզ ներկայացնում ենք Հորիզոնի երգիծապատումներից մեկը՝ իր իսկ կատարմամբ: «Մի հատ մեռել լինի գնամ վրան լացեմ […]

Գեղարդավանքի մուտքի ճանապարհը «զարդարարել են» Ջուղայի գերեզմանային խաչքարերի ինքնուս նմանակումներով

Ինչպես երևում է՝ մեր համատարած պոռոտախոսության հետևում թաքնված է նույնքան համապարփակ տհասություն ու տգիտություն, որն ամեն առիթով հանգեցնում է անթույլատրելի, վտանգավոր ու վախեցնող ինքնագործունեության: Ահա հերթական օրինակը: Ըստ ամենայնի՝ ոչ առանց, այսպես կոչված, լիազոր մարմնի՝ Մշակույթի նախարարության իմացության, Գեղարդավանքի մուտքի ճանապարհը «զարդարարել են» Ջուղայի գերեզմանային խաչքարերի ինքնուս նմանակումներով: Այո՝ նմանակումներով, և ոչ թե կրկնօրինակներով, քանի […]

Ինձ առաջարկել են արաբերեն երգել.հալեպահայ երգիչը բացեց փակագծերը/տեսանյութ/

Հալեպում ծնված երգիչ` Սաքո Բուդուզյանը վաղ մանկության տարիներից հոգու խորքում զգում էր անսահման սեր հայրենասիրական և ազգային երգերի հանդեպ:  Այս օրերին երգիչը հայրենիքում է: Վերջերս մայր հողի վրա նկարահանեց «Գարեգին Նժդեհ» տեսահոլովակը: Փառքի ու գովասանքի երբեք չի ձգտել, կատարում է հոգու պարտքը, ասում է, որ առանց հայերեն երգի ապրել չի կարող: «Ցեղասպանությունից ազատված ժողովուրդը, որն […]

Թաքուն թաղել են. Հայկական Ժամանակ

Սանահինի վանական համալիրի տարածքում հուղարկավորվեց գյուղացիներից մեկը, այն էլ՝ այդ տարածքում հին տապանաքարե­րը տեղաշարժելու գնով: Վանական համալիրի հոգետր սպասավոր հայր Ավետիքը մեգ հետ զրույցում նշեց, որ դա իրենից աննկատ է մնացել, որովհետեւ տվ­յալ վայրը գտնվում է ամենօրյա տեսադաշտից դուրս: Միայն օրեր անց է ինքը հայտնաբերել կատար­վածը, տեղեկացրել Հայ առաքելա­կան եկեղեցու Լոռու թեմի առաջ­նորդին, նա էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված