27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վայ ամա՜ն, խայտառակ եղա»․ դիպված Պարույր Սևակի կյանքից

Մի անգամ, երբ Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ է վերադառնալիս լինում, որոշում է նստել առաջին պատահած մեքենան, որը կկանգնի: Մի երկու մեքենա են անցնում, մինչև մեկը կանգնում է’ “տեղ-տեղ ցեցը կերած, հալից ընկած “Պոբեդա”,- գրում է Վարդգես Բաբայանը:

Պարույրը նստում է վարորդի կողքին, հետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակ: Վարորդը, քթի տակ խնդմնդալով, հարցնում է.-Ի՞նչ է միջինը:
Սևակը որսում է ծաղրը և ասում.-Նավթալին:
-Էսքան նավթալինն ինչի՞դ է պետք:
-Պե՞տք է, վերցրու լցրու ավտոյիդ վրա, ցեցը չուտի…
-Էս էլ որ չլիներ, պարախոդո՞վ էիր գնալու:
-Չէ’, ինչո՞ւ, էշախոդով:
-Դրա շինողը սա՞ղ է,- Պարույրի չիբուխը ցույց տալով՝ հարցնում է վարորդը:
-Չէ’, մեռել է:
-Ափսո՜ս…
-Ի՞նչն է ափսոս:
-Մի հատ էլ դրանից ինձ համար շիներ:
– Որ շատ ես ուզում, մեր տանը սրա նման մի լուլակ կա (երեխայի միզելու հարմարանք օրորոցում), կտամ քեզ՝ մեջը թութուն լցրու’, հա՜ ծխի…Ծիծաղում են: Այդպես լեզվակռիվը շարունակվում է մինչև Արտաշատ: Երբ իջնում են, Պ. Սևակին է մոտենում այդ ժամանակ միլիցիայի կապիտան Ցուցուլյանը, ու նրանք ջերմորեն գրակախառնվում են:
-Ախպոր պես ասա’, ո՞վ է,- Բաբայանի ականջին փսփսում է վարորդը:
-Պարույր Սևակը:
-Վայ ամա՜ն, խայտառակ եղա,-ասում է վարորդը ու արագ քշում հեռանում:
-Ա՜յ տղա, արի’ փո՜ղդ ստացիր, ո՞ւր ես փախչում,- ծիծաղելով ձայնում է Պարույրը:

Մի անգամ, երբ Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ է վերադառնալիս լինում, որոշում է նստել առաջին պատահած մեքենան, որը կկանգնի: Մի երկու մեքենա են անցնում, մինչև մեկը կանգնում է’ “տեղ-տեղ ցեցը կերած, հալից ընկած “Պոբեդա”,- գրում է Վարդգես Բաբայանը: Պարույրը նստում է վարորդի կողքին, հետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակ: Վարորդը, քթի տակ խնդմնդալով, հարցնում է.
-Ի՞նչ է միջինը:Սևակը որսում է ծաղրը և ասում.
-Նավթալին:
-Էսքան նավթալինն ինչի՞դ է պետք:
-Պե՞տք է, վերցրու լցրու ավտոյիդ վրա, ցեցը չուտի…
-Էս էլ որ չլիներ, պարախոդո՞վ էիր գնալու:
-Չէ’, ինչո՞ւ, էշախոդով:
-Դրա շինողը սա՞ղ է,
– Պարույրի չիբուխը ցույց տալով՝ հարցնում է վարորդը:
-Չէ’, մեռել է:
-Ափսո՜ս…
-Ի՞նչն է ափսոս:
-Մի հատ էլ դրանից ինձ համար շիներ:
– Որ շատ ես ուզում, մեր տանը սրա նման մի լուլակ կա (երեխայի միզելու հարմարանք օրորոցում), կտամ քեզ՝ մեջը թութուն լցրու’, հա՜ ծխի…Ծիծաղում են:
Այդպես լեզվակռիվը շարունակվում է մինչև Արտաշատ: Երբ իջնում են, Պ. Սևակին է մոտենում այդ ժամանակ միլիցիայի կապիտան Ցուցուլյանը, ու նրանք ջերմորեն գրակախառնվում են:
-Ախպոր պես ասա’, ո՞վ է,
– Բաբայանի ականջին փսփսում է վարորդը:
-Պարույր Սևակը:
-Վայ ամա՜ն, խայտառակ եղա,
-ասում է վարորդը ու արագ քշում հեռանում:
-Ա՜յ տղա, արի’ փո՜ղդ ստացիր, ո՞ւր ես փախչում,
– ծիծաղելով ձայնում է Պարույրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ