29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը այս օրինագծով ուղիղ 40 տարով ետ գնաց․ իրավապաշտպանը պայքարելու է օրենքը հակասահմանադրական ճանաչելու /Տեսանյութ/

ՀՀ իշխանությունը անօրինական ձեւով փորձում է լրագրողներին իրենց տեղը նստեցնել։ Վիրավորանքի, զրպարտության ֆինանսական շեմն ավելացնելու մասին օրենքը, որ նախօրեին ընդունվեց Ազգային ժողով, իրավապաշտպան Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն այս օրինագծով ուղիղ 40 տարով ետ գնաց։  Հիշեցնենք, խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագծի մասին է, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը: […]

Շատ հաճախ մարդու կենտրոնը ստամոքսն է։ Իսկ այդ կենտրոնը դեպի վեր բարձրացնել՝ սրտի և ուղեղի մեջ առնել

Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. Ամեն։ Ողջունում եմ ձեզ՝ սիրելի եղբայրներ և քույրեր, Աստծո Հոգին թող մեզ վրա լինի և լուսավորի մեր մտքերը։ Մենք միշտ նորություն ենք ուզում. նոր բաները կարևոր են մեզ համար, եթե նոր բաներ մեզ չի պատահում, հին բաներից ձանձրանում ենք։ Սակայն, երբ նոր բան է պատահում, այս անգամ էլ […]

Բաց մի թող ապաշխարության ժամանակը

«Ես չեմ ուզում իմ կյանքը հիմա փոխել, բայց հավատում եմ, որ Աստված ինձ կընդունի, եթե նրանից թողություն խնդրեմ իմ կյանքի վերջին պահին»: Այս դեպքում մարդը ցանկանում է ապրել մեղքի մեջ և Աստծուց խնդրում է հանգիստ տա իրեն այն հույսով, որ արդեն իր համար սիրելի դարձած մեղքերից, ինչ-որ մի ժամանակ կարող է հրաժարվել: Այս մտածումն ու […]

Ազատ անկում։ Տխուր ցուցանիշներ են արձանագրվում ամենուր․ Ժողովուրդ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 6.7 տոկոսով: Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.3 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ մարդկանց գնողունակությունը բավականին նվազել է։ Անկում արձանագրվել է […]

Ընտրությունները միայն մեկ հարցի պատասխան են տալու․ 168 Ժամ

Հունիսի 20-ին կայանալիք հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ ակտիվացել է Ընտրական օրենսգրքի պահպանման կամ փոփոխության հարցը, որն արհեստականորեն ուռճացվում է այն աստիճանի, որ որոշ ուժեր անգամ դրանով են պայմանավորում իրենց մասնակցությունը Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել փոխել Ընտրական օրենսգիրքը և ընտրությունները կանցկացվեն ամբողջական համամասնական կարգով։ Ընտրական օրենսգիրքը, իհարկե, կարևոր է ընտրությունների բովանդակության ու […]

Արցախի դահիճները։ Իշխանությունը լեզուն կուլ է տվել․ Փաստ

Պատերազմի ավարտից արդեն 5 ամիս է անցել, սակայն Արցախի հիմնախնդրի շուրջ կուտակված բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան, որոնք ոչ միայն չեն ստանում իրենց պատասխանները, այլև ավելի են խորանում ու չեն էլ բարձրաձայնվում։ Թվում է, թե այս օրերին ողջ երկիրը պետք է ապրեր Արցախյան հիմնախնդրի շուրջ անհանգստությունից ելնելով, բայց դրա փոխարեն, փաստը մնում է փաստ, որ […]

Համաձա՞յն ես ամենի հետ, ինչ արեց Նիկոլն ու իր քաղաքական անմեղսունակությամբ տառապող թիմը․ Փաստ

Պատերազմի ավարտից հետո գրեթե վստահ էի, որ Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական կտա, իսկ եթե ոչ, ապա դա կանի հանրային ճնշման արդյունքում։ Նման վստահության պատճառն այն էր, որ մի կողմից, ցավոք, գերագնահատել էի Նիկոլի՝ որպես երկրի ղեկավարի, քաղաքական և բարոյական կերպարը, մյուս կողմից՝ վստահ էի, որ հայ ժողովուրդը թեկուզ մեկ օր չի հանդուրժելու նման ղեկավարի։ Անկեղծ […]

Ազգային ողբերգության 3 տարի․ Հրապարակ

Ինչ ջանասիրությամբ որ 3 տարվա ընթացքում քայքայվեցին ու կազմաքանդվեցին երկրի բոլոր պետական ինստիտուտները, նույն ջանասիրությամբ իշխանությունը շարունակում է հետևողականորեն քայքայել և կազմաքանդել մնացած ամեն ինչ՝ մարդկային փոխհարաբերություններ, հայ մարդու արժեհամակարգ, գաղափարախոսություն, ներկուսակցական համերաշխություն, հայրենիքի հանդեպ սեր, մտքի ու գիտելիքի նկատմամբ ակնածանք, հաջողությունների հասած մարդկանց հանդեպ հարգանք։ Մարդիկ ոչ միայն ատում են միմյանց, այլև մերժում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված