Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու Հայոց պատրիարքարանի խիզախ քայլը

Պոլսո Հայոց պատրիարքարանի եւ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու համարձակ քայլը, որով պահանջում են վերադարձնել պատմական նշանակություն ունեցող հայկական կալվածքները, արժանի է ամենայն գնահատանքի: Թուրք պաշտոնատարները, ըստ սովորության, թշնամաբար են վերաբերվում նման դատերին եւ մեծ ճնշում են գործադրում դատավորների վրա, որպեսզի նրանք մերժեն փոքրամասնությունների կողմից բերված գույքային հայցերը` չափազանց դժվարեցնելով, եթե ոչ անհնար դարձնելով, նմանատիպ դատավարություններում նրանց հաղթանակը: […]