14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ավերակ «Գոլդեն փելեսը»՝ տնտեսական հեղափոխության խորհրդանիշ․ Գեղամ Նազարյան

Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ աճուրդի հանված «Գոլդեն փելեսի» համար գնորդ չի գտնվում, ինչպես եւ մենք կանխատեսել էինք դեռ ամիսներ առաջ: Հյուրանոցը մատնվել է անտերության, ճակատագիրն էլ խիստ անորոշ է: Դեռ անցած տարվա դեկտեմբերին նշել էինք, որ հյուրանոցի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով. Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում Տարբերակ 2. Գնորդ գտնվում է: Հաշվի […]

Դուք ամեն ինչ անում եք, որ քաղաքացին ստիպված լինի գնել հեղափոխության սրտի գործարարի ներկրած անորակ եւ հարյուր տարի առաջ սառեցված միսը. Կառավարությունը ծաղրում է գյուղացուն

Top-news.am-ը գրում է. Իսկապես, ո՞ւմ են պետք հետադիմական հայացքներ ունեցող, գաղափարապես կաղող, հակահեղափոխական տրամադրություններ ունեցող անասնապահները, որոնք չեն ցանկանում իրենք իրենց եւ երեխաներին զոհաբերել հանուն մեծ հեղափոխության, հանուն տնտեսական հեղափոխության: Ո՞ւմ են պետք այն անասնապահները, որոնք հեղափոխության առաջնորդներին սպառնում են փողոց փակել եւ անգամ հավաքվում են կառավարության շենքի մոտ, իսկ հեռանալուց առաջ ցախավելով չեն հավաքում […]

Արդեն հրապարակա՞վ եք մահով սպառնում . Իրավունք

Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը բացահայտեց բարոյական բոլոր կարմիր գծերն անցածների առատությունը: Կային  հոգեհանգստի եւ հուղարկավորության տեսանյութերի տակ չարախնդացողներ, մահով ուրախացողներ, կային եւ նրանք, ովքեր  երիտասարդ սպայի  մարմինը դեռ չսառած, շտապում էին այդ  մահը ծառայեցնել քաղաքական դիվիդենտներ հավաքելուն:  Ապշեցրեց նաեւ Նիկոլի  մանրախնդրության աստիճանը` այդպես էլ չցավակցեց,  իսկ կառավարության ցավակցության տեքստը ոչ թե  պաշտոնապես է  հրապարակվել կամ տարածվել, այլ տրամադրվում էր «ըստ ցանկության»`  համապատասխան հարցումով  դիմած լրատվամիջոցներին: ՊԱՏՎԵՐ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՔ, ՔԱՆԻ ՈՂՋ ԵՔ Պատկերված նկարը ոչ այլ ինչ է, քան Նիկոլի սեւ քարոզչությունը սպասարկող յութուբյան ալիքներից մեկի տեսանյութի «սքրինշոթը»:  Այո, տեսանյութը հենց պատկերված վերնագիրն ունի, իսկ գլխավոր նկարում ուժայինների նախկին ղեկավարները պատկերված են հենց այնպես, ինչպես տեսնում եք: Ու դա դիտվել է շուրջ 40 հազար անգամ: Այսինքն` 40 հազար անգամ ցուցադրվել է, թե ովքեր են սպանվել/ինքնասպանվել, իսկ ում ենթադրաբար դա սպասվում է: Իսկ դիկտորի ձայնը վերարտադրել է նիկոլական ամենաագրեսիվ քարոզիչներից մեկի` Տարոն Չախոյանի գրառումը. «Նախորդ իշխանությունների ժամանակ ՀՀ ուժային կառույցների պետերն ու տնօրենները րոպե  առաջ պետք է սկսեն խոսել, հակառակ դեպքում վերջիններիս սպասվում է նույն ճակատագիրը, ինչ նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի  Կուտոյանին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին եւ մնացածին…»: Եվ փորձելով մեղքը վերագրել «նախկիններին»`  սույն վատահամբավ քարոզիչը շարունակում է սպառնալ. «Շարունակելով չխոսել ու չխոստովանել նախկինների գործած հանցանքների  մասին, շատերը վտանգում են իրենց ու իրենց մերձավորների կյանքը»: Այսինքն` ուղղակի տեքստով ասվում է, որ եթե նախկին  իշխանությունների վրա ցուցմունք չտաք, ապա շարունակությունը ողբերգական կլինի, իսկ վերջաբանը հնչում է առանձնահատուկ  լպիրշ. «Երգեք պարոնայք, քանի ձեր դուռն էլ մի oր չեն թակել, կամ ձեր անշնչացած մարմինը չեն հայտնաբերել որեւէ աղբամանում կամ  աղբավայրում…»: Այսինքն` ստացվում է, որ մահերը դարձել են տեղեկատվական-հոգեբանական արդեն ոչ թե գրոհների, այլ տեռորի գործիք:  Ի դեպ, այդ վեց «թիրախների» հետ, որոնցից երեքը նշված են որպես «խոցված»` կարծես թե, խոսքը համակարգչային խաղի մասին է,  իրոք խաղ անողներ կան: Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սսյոպիկ Սաֆարյանը գրել էր, որ վաղուց է տեսնում  Արթուր Վանեցյանին սպառնացող վտանգները, «բայց գիշերով սեւերը  թիրախը փոխեցին»:  Հետո նա սկսեց արդարանալ, որ ասելով «սեւեր», նկատի ուներ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, այլ «այլաբանորեն» օգտագործել էր «Մաֆիա» խաղի տերմինաբանությունը: Սակայն այդ արդարացումները ոչինչ չեն փոխում, եւ սույն  պարոնը, որպես ենթադրաբար ծանր հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվության տիրապետող, պետք է  հարցաքննվի իրավապահների կողմից: Նույնը վերաբերում է Տարոն Չախոյանին, ում խոսքը առերեւույթ պարունակում է  հրապարակավ մահով սպառնալու հանգամանք… Ի դեպ, Վանեցյանի պահով միայն Ստյոպիկ Սաֆարյանը չէ, որ մտասեւեռումներ ունի: Ռազմական եւ անվտանգության գծով  փորձագետ Կարեն Վրթանեսյանը պատահմամբ հայտնաբերել է. «Եթե Գուգլում գրեք «նա ցանկացել է մտնել այն բնակարան, որտեղ  գտնվում էր Վանեցյանի դին», ապա որոնման արդյունքներում կտեսնեք ArmTimes.com-ի հոդվածների ցանկը»:  Այսինքն` Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» անձնակազմը այնքան է կենտրոնացած Վանեցյանի վրա, որ  Կուտոյանի մահվան լուրին վերնագիր դնելիս ենթագիտակցաբար  վրիպել են, այնուհետ, ուղղելով այդ վրիպակը, սակայն Գուգլը  հետքերը պահպանել էր: Դժվար թե պատահական պետք է համարել եւ այն, որ հենց Կուտոյանի մահվան իրական օրը` հունվարի 16-ին, վանաձորյան ինչ-որ հասցեից փորձ էր արվել Վիքիպեդիայում ջնջել  նրա կենսագրությունը:  Այսինքն` ըստ այդ ռեսուրսի խմբագրումների պատմության,  ինչ-որ մեկը ջնջել էր, իսկ մեկ այլ օգտատեր շատ արագ վերականգնել:  Էլի ստացվում է, որ մարդուն «ֆիզիկական պլանից» հեռացնելուց  հետո ինչ-որ մեկը նաեւ վիրտուալ տարածքո՞ւմ է ջնջում… Թերեւս,  Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետները» պետք է ասեն, թե ինչ նկարագրի տեր անձնավորություն է դա: ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՃԻՎԱՂՆԵՐԸ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ» Այն, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը` շնորհիվ քայլասերվածների ֆեյքաբուծարանի, դարձել է ագրեսիայով գերհագեցած տարածք, ուր գտնվելը կարող է մեծ տհաճություն պատճառել, ակնհայտ է: Ու բնական է մեր քաղաքացիների մի մասի ցանկությունը` հեռու մնալ այդ  սոցիալական ցանցից: Սակայն փորձագետ Կարեն Վրթանեսյանը զգուշացնում է, որ. «Դադարել է լինել «վիրտուալ աշխարհ», այն  արդեն սերտորեն ներաճել է իրական կյանքին: Ֆեյքերի եւ զոմբիների գեերացրած ատելությունը միայն վիրտուալ տարածքում չէ, այն  իրական մարդկանց գլխում է արդեն: Ագրեսիվ զոմբիները նաեւ իրական կյանք ունեն: Ուրիշի մահվան լուրին ծափ տվողները ձեր  […]

Կրկին իրավիճակ փոխվեց: Փաշինյանը «մազից է կախված»

2018-ի գարնանը մեր երկրում իրավիճակ էր փոխվել։ Իշխանությունը կառավարության ու խորհրդարանի շենքերից տեղափոխվել էր փողոց։ Իշխանությունն ընկած էր փողոցում և վերցնող գտնվեց։ Հետո կրկին իրավիճակ փոխվեց։ Փողոցից իշխանությունը տեղափոխվեց կառավարության շենք։ Այդ շենքից որոշվեց, թե ով և ինչ քանակով պետք է նստի խորհրդարանում։ Հիմա կրկին իրավիճակ է փոխվել։ Եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ու դրանից […]

Վահրամ Մարտիրոսյանի հեքիաթը

«Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու էլ չկարողացա շարունակել, ինչո՞ւ։ Մարտիրոսյանը ասում է. «Երջանկությունն ազատությունն է: Մենք հեքիաթի մեջ ենք ապրում: Արդեն երկրորդ անգամ: 1988, 2018: Իհարկե, ավելի լավ էր սովետական փորձագիտարանում չծնվել, որից մեզ ազատեց 1988-ի հեքիաթը՝ աշխատանքային ճամբարը, որ Բորիս Գրոյսը կոչում է «փորձ, էքսպերիմենտ», փորձանք դարձավ միլիոնների, տասնյակ […]

Ինչո՞ւ մատով չեն կպնում Աղվան Հովսեփյանին: Իշխանությունները չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի. «գործ»-ում իրենց վերաբերող «մութ էջեր կան». Իրատես

Ասում են, թե իշխանություններն ամենեւին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետեւ հիշյալ «գործ»-ում բավականին «մութ էջեր կան» նաեւ իրենց վերաբերող։ Եվ բացառապես դրանով է պայմանավորված, որ նախկին գլխավոր դատախազ, բոլոր ժամանակներում «գորշ կարդինալի» համարում ունեցող Աղվան Հովսեփյանին իշխանությունները մատով անգամ չեն կպչում։ Նիկոլ Փաշինյանը, որը բոլորին «պառկըցնում» է ասֆալտին, երբեւէ որեւէ […]

Կառավարության մի գրպանից՝ մյուսը: Հարկային «բարեփոխումները» նման են արջի ծառայության. 168 Ժամ

Ինչպես արդեն հայտնի է, 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում է նաեւ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը: Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչեւ […]

Ի՞նչն է խանգարում իշխանության մեջ բազմած հարյուրավոր «դարմաեդներին»: Բարձրաստիճան պաշտոնյան պարզապես հիստերիայի մեջ ընկնելու իրավունք չունի. Հրապարակ

Ես հասկանում եմ, որ իշխանություն կրողները կարող են ունենալ համակրանքներ ու հակակրանքներ, ի վերջո, նրանք էլ միս ու արյունից կազմված մարդիկ են։ Բայց երբ վաստակ ունեցող, բարձր պետական պաշտոն զբաղեցրած անձի հոբելյանը շնորհավորելիս կամ մահը ցավակցելիս էլ են այդ համակրանք-հակակրանքներով առաջնորդվում, չեմ հասկանում։ Հասկանում եմ, որ որոշ օրենքներ ու որոշումներ ցավոտ են եւ կարող են […]

Ո՞վ է լինելու հաջորդ զոհը …

Իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դիակը`դիմածնոտային մասում հրազենային վնասվածքով. Կուտոյանը 38 տարեկան էր, 2011թ.-ից` նախագահ Սերժ Սարգսյանի օգնականը, կարճ ժամանակ եղել է գլխավոր դատախազի տեղակալ, 2016թ. փետրվարի 12-ին` նշանակվել է ԱԱԾ պետ, Փաշինյանի վարչապետ «ընտրվելուց» գրեթե անմիջապես հետո` մայիսի 10-ին, պաշտոնանկ արվել։ Որքան հասկացանք, «դեպքի» հանգամանքներն այնպես են «դասավորվել», որ խոսում […]

Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը․ Սուրեն Պարսյան

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հրապարակած հոդվածում։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․   «Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի