«Ալ Ահվալ» պարբերականում հետաքքնիչ լրագրող Դեվիդ Ֆիլիփսը գրում է, որ Թրամփ Կորպորացիան ստացել է 14մլն ԱՄՆ Դոլլար՝ Ստամբուլի «Թրամփ Աշտարակների» վրա Թրամփի անունն օգտագործելու թույլտվության դիմաց։ Ադրբեջանցի օլիգարխներ ևս միլլիոն եր են վճարել Թրամփին՝ գեղեցկության մրցույթը Բաքվում անցկացնելու դիմաց։ MSNBC-ն հետաքրքիր հետաքննություն է կատարել և արդյունքում եզրակացրել, որ Թրամփ Կորպորացիան 119 թուրքական ընկըրություններում սեփականատիրոջ փայաբաժիններ […]
Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որոշել են գտնել ու պատժել դավաճաններին ու դասալիքներին՝ հենց թշնամու աչքի առաջ։ Սկզբում ՀՀ վարչապետն էր խոսում դրանից, թե բանակում դավաճաններ կան, ապա մամուլն ավելի կոնկրետ մատնանշեց նրանց անունները։ Հիմա էլ Արցախի նախագահն է լծվել նույն գործին։ Արայիկ Հարությունյանը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց, որով ազդարարեց՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը […]
Երեկ խորհրդարանը սկսեց 2021-ի բյուջեի նախագծի քննարկումները։ ՈՒ մինչ պաշտոնյաները երկրի ֆինանսատնտեսական թիվ մեկ փաստաթղթում առկա անորոշությունը բացատրում էին ռազմական իրավիճակով, պետք է նկատել, որ մինչ այդ էլ մեկ այլ անտեսանելի թշնամի՝ կորոնավիրուսը, խոշոր հարված էր հասցրել տնտեսությանը։ Հարված հարվածի հետևից եկավ, ու հիմա, ինչպես պատասխանատուներն են պնդում, բավական բարդ տարի ենք ունենալու։ «Ակնհայտ է, […]
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, նոյեմբերի 1-ին պատասխանելով հարցին՝ նախատեսվում են արդյոք ռուս-հայկական խորհրդակցություններ Հայաստանին օգնության վերաբերյալ, ասել է, թե 1997 թվականի համաձայնագրով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացվում են։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել. «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ Հայաստանի վարչապետը […]
Հանրային տրամադրությունների եւ հոգեվիճակի մասին հետեւություններ անելու համար բավական է մի քանի օր հետեւել սոցցանցերի գրառումներին եւ հատկապես՝ դրանց տակ արվող մեկնաբանություններին։ Ճիշտ է՝ դրանց մեծ մասը ֆեյք օգտատերերի կամ միայն «քոմենթ» գրելու համար բացված «պրոֆիլներից» է կատարվում, եւ ագրեսիվ զանգվածը հիմնովին լռեցնում է մտածող, առողջ մարդկանց ձայնը, բայց նաեւ մեծ ուսումնասիրության նյութ է տալիս։ […]