10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Միացյալ Նահանգները կօգնի Սիրիայից Հայաստան ժամանած փախստականներին

«Ամերիկայի Ձայն»-ին տրամադրած տեսագրությունում Միացյալ Նահանգների ազդեցիկ սենատոր Մարք Քրքը խոսել է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կարեւորության մասին։ Քրքը մեծ աշխատանք է կատարել Հայաստանին ԱՄՆ-ի օգնության ծավալն ավելացնելու ուղղությամբ. «2017 թվականին Սենատի ընդունած որոշմամբ Հայաստանին է տրամադրվելու է 25 միլիոն դոլարի օգնություն, որը 3 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա ամերիկյան օգնությունը Հայաստանին»: Սենատորի […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ներկայացվել Եգիպտոսի խորհրդարան

Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել մի բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը՝ նշելով, որ բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին է ներկայացրել  պատգամավոր Մուստաֆա Բեքիրը: Բանաձևը պահանջում է ճանաչել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը որպես ցեղասպանություն և նույնն […]

Փուչիկի պայթյունից 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց /վիդեո/

Եկատերինբուրգում պայթած փուչկի պատճառով 10 հոգի հիվանդանոց է տեղափոխվել։ Ընտանիքը նշում էր երեխայի ծննդյան տարեդարձը, երբ հելիում գազով լեցուն փուչիկներից մեկը պայթել է։ Քիչ անց 10 հոգի, որոնց մեծամասնությունը՝ երեխաներ, թունավորման ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել։ Ոստիկանությունը պարզել է, որ փուչիկները փչվել են սահմանված կարգին ոչ համապատասխան, այժմ քննություն է ընթանում։

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն օգոստոսի 9-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոսոստի 9-ին կայցելի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը և Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին եւս պաշտոնական այցով կմեկնեն Մոսկվա:

Ցանկանում էր աշխարհն ազատել հաշմանդամներից․ դանակով զինված տղամարդը 19 հոգու է սպանել /վիդեո/

Տոկիոյի պանսիոնատներից մեկում, որտեղ սահմանափակ կարողություններով մարդիկ էին բնակվում, սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Դանակով զինված տղամարդը հարձակվել է նրանց վրա ու սպանել 19 հոգու։ Եւս 40 հոգի վիրավոր է։ Մանրամասները՝ տեսանյութում

Լոս-Անջելեսի բնակիչներին վախեցրել է «արյունոտ արեւը» /ֆոտո/

Լոս-Անջելեսի բնակիչներն օրերս «արյունալի» արեւի ականատես են եղել։ Օգտատերերը լուսանկարներ են տեղադրել ու նշել, որ ապոկալիպսիսի են սպասում։ «Ասես Մարսի վրա էլ մարդիկ ու լողափեր կան»,- գրել է նրանցից մեկը։   Գիտնականները, սակայն, արեւի կարմիր գույնն արտասովոր չեն համարում, նրանք բացատրում են դա նրանով, որ շոգից անտառներում հրդեհներ են, եւ դրանց հետեւանքով է արեւը նման […]

Մոր աչքի առաջ երկու տղամարդ բռնաբարել են 15-ամյա աղջկան

ՌԴ Չելյաբինսկի շրջանում 3 տղամարդ՝ 22-25 տարեկան, 15-ամյա աղջկա հետ մեքենայով գնացել են լճափ, որտեղ սկսել են ալկոհոլ օգտագործել։ Աշակերտուհին զանգահարել է ընկերուհուն ու ասել, որ տղամարդիկ իրեն ստիպում են խմել։ Ընկերուհին էլ զանգահարել է աղջկա մորն ու ասել, որ նա  վտանգի մեջ է։ Կինն անմիջապես տաքսիով մեկնել է լճափ, եւ երբ տեղ է հասել, […]

ԱՄՆ փոխնախագահների թեկնածուներն արտահայտված դիրքորոշում ունեն հայկական հարցերի վերաբերյալ

ԱՄՆ փոխանախագահի` Դեմոկրատական կուսակցության թեկնածու Թիմ Քեյնը տարիներ շարունակ աջակցել է ԱՄՆ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից հայկական հարցերի արծարծմանն ու լուծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Քեյնը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Ռիչմոնդի քաղաքապետ, իսկ այնուհետև Վիրջինիայի նահանգապետ ընտրվելու առաջին իսկ օրերից: Քեյնը հանձնախմբի կողմից ունի «C+» […]

Հիլարի Քլինթոնը ցնցումների մեջ է ընկել հարցազույցի ժամանակ /վիդեո/

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպի նախընտրական շտապը տեսանյութ է հրապարակել, որում նրա մրցակից Հիլարի Քլինթոնը ցնցումների մեջ է ընկնում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ։ Կադրերում երեւում են, որ ցնցումներից հետո Քլինթոնը փորձում է կատակի վերածել այդ ամենը, ցույց է տալիս, իբր հատուկ արեց։ Սակայն բոլորը ենթադրել են, որ Քլինթոնը ինչ-որ հիվանդություն ունի, որն էլ նման ցնցումներ […]

Հերթական ողբերգությունը Գերմանիայում․ երիտասարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան զոհեր /վիդեո/

Գերմանիայում հերթական ողբերգական միջադեպն է տեղի ունեցել։ Սիրիացի 21-ամյա փախստականը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի արդյունքում հղի կին է մահացել, կան 5 վիրավորներ։ Հանցագործի անունը Մոհամեդ է, նա 1,5 տարի առաջ էր Հալեպից Գերմանիա եկել։ Հարեւանները պատմել են, որ նա սիրում էր խմել եւ թմրանյութ էր օգտագործում։ Այժմ ենթադրվում է, որ նա սիրահարված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի