22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Դայակը դաժան ծեծի է ենթարկել մեկ տարեկան փոքրիկին /տեսանյութ/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ուֆայում։ Դայակը դաժան ծեծի է ենթարկել մեկ տարեկան փոքրիկին։ Այն մասին, որ դայակը պարբերաբար ծեծում է երեխային, հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ մայրը տանը տեսախցիկ է տեղադրել։ 56-ամյա դայակը չի մոտենում երեխային, երբ նա լալիս է, երեխան խեղդվում է լացից, իսկ կինը հանգիստ պառկում է։ Փոքրիկի մայրը մինչ […]

3-ամյա մահամերձ փոքրիկի խոսքերը ցնցել են բժիշկներին

Այս ցավալի դեպքը տեղի է ունեցել դեռեւս 2015 թվականին, սակայն մինչ օրս այն քննարկվում է։ Սիրիայում պատերազմին բազմաթիվ փոքրիկներ են զոհ դառնում։ 3-ամյա փոքրիկի խոսքերը, սակայն, բժիշկները չեն կարողանում մոռանալ։  Սա երեխայի վերջին լուսանկարն է հիվանդանոցից, որտեղ նրան բերել էին բազմաթիվ բեկորային վնասվածքներով և ներքին արյունահոսությամբ: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն ապարդյուն։ Եվ […]

Միլիոնավոր երեխաների կյանքեր վտանգված են

Հարավային Սուդանում սովի մասին հայտարարելուց ավելի քան մեկ ամիս անց, ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հնչեցնում, որ ժամանակն արդեն սուղ է ավելի քան մեկ միլիոն երեխաների համար, ում կյանքը վտանգի տակ է Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Յեմենում տիրող երաշտի և զինված հակամարտությունների պատճառով:   «Երեխաները չեն կարող սպասել սովի մասին մեկ այլ հայտարարության, որպեսզի մենք քայլեր […]

Վայրէջքի ժամանակ ուղեւորատար ինքնաթիռ է այրվել․ կան վիրավորներ /տեսանյութեր/

Պերուում ականատեսները նկարահանել են, թե ինչպես է ուղեւորատար ինքնաթիռը հրդեհվում օդանավակայանում՝ վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռում 141 ուղեւոր է եղել։ Ինքնաթիռը վայէջք է կատարել, իսկ ուղեւորները շտապ կերպով տարհանվել են, սակայն նրանցից 26-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավորների թվում նաեւ երեխա կա։  Օդանավակայանը ժամանակավոր փակվել է։ Հրդեհի առաջացման հանգամանքները ստուգվում են։ 

Միխայիլ Սահակաշվիլին որոշել է փորձել իրեն հաղորդավարի դերում /տեսանյութ/

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կյանքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, նա դարձել է հաղորդավար։ Այժմ Սահակաշվիլին ուկրաինական հեռուստաընկերություններից մեկում նոր հաղորդում է վարելու, որը կոչվում է «Ուրիշ Ուկրաինա»։ Թե ինչի մասին է լինելու հաղորդաշարը, առայժմ հայտնի չէ։

Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու ասել, որ ԱՄՆ-ն պետք է բարձրացնի իր ձայնը եւ պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին, դատապարտի մարդկության դեմ իրագործված հանցագործությունները: Նա կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ կողմ քվեարկել համապատասխան բանաձեւի նախագծին։ «Ավելի քան մեկ դար առաջ մեկ եւ կես միլիոն հայեր […]

Մոսկվայում ոստիկանները դաժանորեն ցրել են ակցիայի մասնակիցներին․ կան ձերբակալվածներ /տեսանյութ/

Մոսկվայում նախօրեին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ավարտվել են մասսայական ձերբակալություններով։ Ավելի քան հազար հոգի տեղափոխվել է ոստիկանություն, ոստիկանները բավական կոպիտ ու դաժան են վարվել ակցիայի մասնակիցների հետ։  Եւ չնայած Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարել են, որ ոստիկանները պարզապես անթերի են գործել, համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնք ապացուցում են ուժայինների դաժան գործողությունները ցուցարարների նկատմամբ։   […]

Ցրտերն ու բուքը վերադառնում են /տեսանյութ/

Ռուսաստան է վերադարձել սաստիկ սառնամանիք։ Նախորդ ամիս այստեղ ջերմաստիճանը միջինից բարձր էր, իսկ ահա հիմա կենտրոնական Ռուսաստանը սառնամանիքի մեջ է։ Մի ամբողջ շաբաթ ցուրտն ու ձնաբուքն այստես պահպանվելու են։ Մանրամասները՝ տեսանյութում    

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի՝ ԱՄՆ-ի կոնգրեսական

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարեւոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված