Լարված իրավիճակ Արմավիրում. դասադուլ, գործադուլ /տեսանյութ/
Այսօր Գյումրիից մեկնարկեց Երևանի պետական համալսարանի 100-ամյակի տոնակատարությունների սկիզբը… Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Գյումրիի ներկայիս «Տեխնոպարկի» շենքում է հիմնադրվել Հայաստանի Մայր բուհը և պատահական չէ, որ ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը սկսվեց Շիրակի մարզկենտրոնից… Ներկաների աչքից չվրիպեց մի տարօրինակ փաստ. միջոցառմանը բացակայում էին կառավարության և ԿԳՆ-ի ներկայացուցիչները…Սա տարրական խայտառակություն է, անընդունելի մի երևույթ […]
Այսօր՝ մայիսի 16-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ից Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, ոտքով եկել և հավաքվել են Արմավիրի մարզպետարանի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Պահանջում […]
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: \Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա […]
Թերթի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենևին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնածուն այդ պաշտոնի համար, որի նշանակման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆլիկտը հարթվել է, քանի որ […]
ՀՀ կրթության և գիտության նախարարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով ևս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը: Հետևաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ նստել տեղները, մինչև հասկանան, ի […]
STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների եւ մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Չափորոշիչների վերանայման արդյունքում […]
ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների: Բուհերի ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 4-25-ը: Հունիսի 4 – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» Հունիսի 7 – «Հայոց լեզու և հայ գրականություն» Հունիսի 11 – «Ֆիզիկա» Հունիսի 14 – «Օտար լեզու» Հունիսի 18 – «Մաթեմատիկա» Հունիսի 21 – «Հայոց պատմություն» […]
Հարգելի գործընկերներ, Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։ Հարկ ենք համարում ընդգծել, որ նման երևույթները ուղղակի տեղ չունեն ԿԳ նախարարության աշխատանքի գործիքակազմում, և կրթական համակարգում աշխատող արհեստավարժ մասնագետը շարունակելու է իր աշխատանքը, ինչի մասին է վկայում նաև վերջին մեկ […]





























