Գյումրիում պարտված ՔՊ թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որով պահանջում է Շիրակի մարզպետ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը ՝Շիրակի մարզպետի պաշտոնից: ՔՊ-ականը չի բացատրել իր վրդովմունքի պատճառը` խոստանալով հիմնավորել քիչ ավելի ուշ, սակայն կարելի է ենթադրել, որ խնդիրը ՔՊ-ի պարտությունն է […]





































