20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

«Դավիթ Տոնոյան, չխոսելու դիմաց Փաշինյանին գործարք ես առաջարկում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դավիթ Տոնոյանի հարցազրույցը նայեցի։

Ընկերներիցս մեկի դիպուկ բնորոշմամբ եկել էր Նիկոլին ասելու՝ շեֆ ջան, դու մեղավոր չես, էդ ստահակ տեղեկանք գրողներն են մեղավոր։

Դավիթ Տոնոյան, հարցուպատասխանից տպավորությունն այնպիսին է, որ չխոսելու դիմաց Փաշինյանին գործարք ես առաջարկում։

Մեղքերդ չես քավի, բայց մի կողմ դիր ամեն ինչ, խոսի այն իրականության մասին, ինչ դու ես տեսել 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ պաշտպանության նախարար նշանակվեցիր և 44-օրյա պատերազմի այն մանրամասների մասին, որին մի քանի մարդ են տիրապետում»։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ