03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կապիտուլյանտից պակաս վտանգավոր չեն կեղծ «ընդդիմադիրները»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյանտից պակաս վտանգավոր չեն կեղծ «ընդդիմադիրները»,որոնք ակնհայտորեն չեն ցանկանում տեսնել հաղթանակած իշխանությունների ու Արցախի մեծ մասը
հանձնող կապիտուլյանտների տարբերությունը։
Կապիտուլյացիան 2020-ին չէ սկսվել ,այն սկսվել է 2018-ի ապրիլ-մայիսին՝ հայաստանակործան «հեղափոխական»օպերացիայի ժամանակ։

Եվ խոսքն ամենեւին շարքային քաղաքացիների մասին չէ,քանի որ նրանք չգիտեին,թե ինչ հակապետական «հեղափոխության» են մասնակցում։
Խոսքն Արցախի եւ Հայաստանի դեմ դավադրության կազմակերպիչների եւ հովանավորողների մասին է։
Նրանք ոչ մի բանի առաջ կանգ չառան՝ վարկաբեկելով 2016-ի Ապրիլյան պատերազմի հաղթանակն ու այդ հաղթանակը ղեկավարած առաջնորդներին։
Նրանք իրենց «իզմեր» չունեցող հակազգային շարժումը համեմատում էին Սարդարապատի եւ կարեւորում Արցախյան հերոսամարտից։
Այն ժամանակ գրեթե բոլորը կամ ծափահարում էին սրանց,կամ հարմարավետ լռում։
Այսօր այդ ծափահարողներից ու լռողներից շատերը հավակնում են դառնալ իբր ընդդիմություն։
Ու՞ր էիք 3,5 տարի։
Ու՞ր էիք 2020-ի նոյեմբերին։
Կապիտուլյանտներից ավելի նողկալի են նրանք,ովքեր պատվերով ու «շաբաշով» քաղաքական «երգեր» են երգում ՝փորձելով լղոզել քաղաքական դաշտը։
Հաղթանակած Հանրապետական-ի ու կապիտուլացված ազգակործանների ֆունդամենտալ տարբերության մասին չբարձրձայնելը՝ նիկոլիզմի «հաճախորդության» վառ դրսեւորում է։

Հ.Գ. Արցախն Ադրբեջան դարձնելու ծրագիրը իրականություն չի դառնալու եւ վերջ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ