Հերոսը մաղթում է
«Շնորհավորում եմ մեր բոլոր երեխաներին` մաղթում խաղաղ, ուրախ ու անհոգ մանկություն…»: Մերօրյա հերոս, զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի գրառումը:
«Շնորհավորում եմ մեր բոլոր երեխաներին` մաղթում խաղաղ, ուրախ ու անհոգ մանկություն…»: Մերօրյա հերոս, զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի գրառումը:
Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չգիտի, թե համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ է եղել, թե ոչ: «Մտածելու բան կա այստեղ` իմ կարծիքով: Ես մտավախություններ ունեմ, որ պիլոտային ծրագրերով կատարված փոփոխությունները պիտի հետագայում ուսումնասիրվեն, ժամանակ տրվի, հասկացվի, թե դրա օգուտն ինչքան է, նոր շարունակվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե նախորդ անգամ կատարված խոշորացումը […]
«Այս տարի նախատեսել ենք 3․2 տոկոս տնտեսական աճ»,-այս մասին այսօր՝ հունիսի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ապրիլ ամսին մենք ունեցանք 107,5 միլիոն դրամի հարկերի հավաքագրում: Դա այն ամսական ծրագիրն է, որը որ մենք հավակնում ենք, որպեսզի տարեկան առումով մենք ունենանք 1 տրիլիոն 197 միլիարդի հարկերի հավաքագրում: Ի դեպ, նախորդ տարվա […]
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Վարչապետը անդրադարձավ ամռան ընթացքում քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգիստը ավելի հաճելի դարձնելու հարցին: «Նկատի ունենալով ամառային շրջանի սկիզբը և կարևորելով հանրապետությունում զբոսաշրջային միջավայրի ձևավորումը՝ հանձնարարում եմ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարներին, մարզպետներին, Զբոսաշրջային պետական կոմիտեի նախագահին և քաղաքապետին մեկշաբաթյա ժամկետում մշակել […]
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան, արհամարհելով բոլոր միջազգային պարտավորությունները, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում: […]
«Ասում են, որպեսզի անվստահություն սերմանեն մեր հանդեպ, որովհետև մարդիկ մեզ վստահում են, և կարծում եմ՝ դա է պատճառը»,-Henaran.am-ի հարցին, թե ինչու են դեռ որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ շարունակում «Ելք» դաշինքի մասին խոսել որպես իշխանության պրոյեկտի, պատասխանեց խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: «Միակ բանը, որ կարող եմ ամենայն վստահությամբ, հարյուր տոկոսով ասել, այն է, որ մենք […]
Ազգային ժողովի ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ասում է, որ նույնիսկ անակնալ չէր, որ գործող կառավարության կազմը գրեթե փոփոխության չենթարկվեց: «Պատճառները հասկանալի են, որովհետև Կառավարությունը գործում էր շատ կարճ ժամանակահատվածում՝ սեպտեմբերից, և կարճ ժամանակահատվածում կառավարության կազմում սկզբունքային փոփոխություններ կատարելը, կարծում եմ, արդյունավետ չէ, որովհետև նախարարները յուրաքանչյուրն իր ոլորտում այս ժամանակահատվածում կատարել է այն, ինչ իրենց […]
«Այդ առումով մենք որևէ սահմանափակում չունենք: «Երկիր Ծիրանին», որպես նորաստեղծ կուսակցություն, հավանաբար իր առջև խնդիր է դրել մեր միջոցով կայանալու: Մենք ըմբռնումով ենք մոտենում դրան և որևէ սահմանափակում չենք դնում իրենց հետ աշխատելու մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են պատկերացնում համագործակցությունը «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ: Հիշեցնենք, […]
«Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորիկը Հայաստան չի ներթափանցի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակնշել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Այսպիսի կարծիք կա մեր հասարակության մեջ, թե Մոսկվայի կլիմայական պայմանները ներթափանցում են Հայաստան: Ուզում եմ հանգստացնել եւ ասել, որ այդպես չէ: Անհանգստություն կա, թե Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորկաբեր ճակատը կարող է տեղափոխվել Հայաստան: […]
«Ինքը ծխախոտը անմիջական վնաս չի հասցնում:Նրա կողքին կան այլ բացասական գործոններ՝ ժառանգականությունը, սննդի որակը, քիչ շարժվելը, ինֆեկցիոն հիվանդությունները և այլն: Նրանց առկայության դեպքում նիկոտինը իր վնասելը սկսում է և առաջ են գալիս նաև այլ հիվանդություններ»,-այսօր՝ մայիսի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծեց, որ երբ առաջին «ղուլափ»-ը անում ես […]


























