26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ադերբեջանը չի կարող առանց Թուրքիայի համաձայնության վերսկսել պատերազմը»

«Ի. Ալիեւը հերթական անգամ հանդես եկավ ,որպես Թուրքիայի նախագահ Էրդողանի մամլո խոսնակ։ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները Երեւանն ու Զանգեզուրը գրավելու մասին, իրականում արտահայտում էին Էրդողանի դիրքորոշումը, Թուրքիայի քաղաքական եւ ռազմավարական նպատակը։ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իրենց ռազմավարական ուղենիշը համարվող նեօսմանական քաղաքականությանը՝ Թուրքիայի ազդեցության տարածումը , վերականգնում Օսմանյան կասրության նախկին տարածքում։
Անկախ նրանց կողմից արված սադրիչ հայտարարությունների, Հաշվի առնելով տարածաշրջանային ու գլոբալ որոշակի գործոններ,քիչ հավանական է,որ Ադերբեջանը առաջիկայում լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսի Հայաստանի դեմ։
Հաշվի առնելով թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից ծավալած սխալ քաղաքականությունը Սիրիայում,քրդերի հետ առաջացած խնդիրը,Սիրիայում Թուրքիան իր դիրքերը պահպահնելու միայն մի ուղի ունի ՝ համագործակցություն Ռուսաստանի հետ։ Ուստի,Թուրքիան առայժմ չի կարող աջակցել Ադերբեջանին, իսկ Ադերբեջանը չի կարող առանց Թուրքիայի համաձայնության վերսկսել պատերազմը, քանզի նա իր ռազմաքաղաքական որոշումներն ինքնուրույն չի կայացնում։ Եթե,Թուրքիան պատերազմի հրարի Ադերբեջանին,Ռուսաստանը,որպես մեր դաշնակից ստիպված կլինի մասնակցել դրան, ինչը Թուրքիան չի կարող թույլ տալ։

Իսկ,Ադերբեջանի անընդհատ սահմանին պրովոկացիոն զինադադարի խախտումների հիմնական նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, թույլ չտալով , որ այն զարգանա։
Այդուհանդերձ,ռազմական գործողությունները երբեք չի կարելի բացառել։Առաջին իսկ հնարավորության դեպքում Ալիեւն իր ռազմատենչ հռետորաբանությամբ հայտարարությունը , ռեալ կփորձի իրականացնել։
Ամեն դեպքում մենք ցանկացած պահի պատրաստ ենք արժանի հակահարված տալ ագրեսոր հակարակորդի ցանկացած ծավալի ռազմական գործողություններին։
Հայոց հզոր Բանակի մարտունակությունը շարունակում է մնալ բարձր մակարդակում,մեր երկրի անվտանգության ապահովման երաշխիքը պաշտպանության բանակն է եւ մեր օրերի սահմանին կանգնած հերոս զինվորը։
Պատերազմական իրավիճակում ողջ հայ ազգն է դառնում մի մեծ բանակ կանգնում իր զինվորի կողքին,ուստի եթե մեզ պարտադրեն պատերազմ մենք այլընտրանք չենք ունենա,քան հաղթելն այդ պատերազմում։
Եթե,Ալիեւը կարող է զառանցել Երեւանը գրավելու մասին,ապա մեր պարտքն է ետ բերել Ադերբեջանի կողմից բռնագրաված մեր երկրամաս Նախիջեւանն
իր պատմական տիրոջը ՝ Հայաստանին։
Հավատարիմ մնալով հայի հզոր գենին,լինելով հայ ազգի հերոսների հայրենասիրական գաղափարների արժանի հետեւորդ, պարտավոր ենք եւ պետք է անտարբեր չլինենք մեր հայրենիքի ցանկացած մասի ճակատագրով,այլապես վաղն անհայրենիք կմնանք։Մենք պետք է գիտակցենք,որ մեր կյանքը հայրենիքինն է ,իսկ հայրենիքի համար զոհվելը մեծագույն պատիվ է ,որին արժանանում են միայն ընտրյալները:
Հայի ազգի ոգին անպարտ է ,հայի ազգի գենը` ազատագրական պայքարի խորհրդանիշ»։

«Զորակցություն հայրենյանց պ աշտպանին» ՀԿ նախագահ Անի Կարապերյան-Սահրադյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ