20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբազվել է Նիկոլ Փաշինյանը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմքայլականները օրինագիծ են պատրաստել, որով քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը։ Ինչպես Սերժ Սարգսյանը սահմանադրություն պատրաստեց Նիկոլ Փաշինյանի համար, այնպես էլ հիմիկվանները նվեր են պատրաստում հաջորդ իշխանության համար։ Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբազվել է Նիկոլ Փաշինյանը, ինչով զբաղվել են բնապահպանները, […]

Աստվածաբանության դոցենտը բացահայտում է՝ ինչ է նշանակում սորոս

Ես չգիտեմ` Սորոսը համանուն հիմնադրամի տեր պարոն Ջորջի ազգանու՞նն է, թե՞ կեղծանունը, բայց իբրև հայ մտավորական` պարտքս եմ համարում հանրայնացնել այդ բառի ստուգաբանության իմ իմացությունը: Սորոս հունարեն բառ է, որը նշանակում է «քարերի կույտ», կամ պարզապես «կույտ»  (տե´ս Հր. Բարթիկյան, Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. I,  Երևան, 2002, էջ 434, 455):  Ուշադրություն դարձնենք այն հետաքրքրական հանգամանքին, որ […]

Հերի՛ք է արդեն մարդկանց ձեռ առնել

Իրականում, շատ ցավալի է և, միաժամանակ, ծիծաղելի, երբ որիշ մարդիկ համարում են իրենց չափազանց խելացի,իսկ մնացածին` իրենցից հիմար։ Խոսքս այն ենթադրյալ «հնարամիտ» սադրիչի մասին է, ով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ այրեց մեքենա։ Հասկանալի է, որ այդ շոուի հիմնական նպատակն էր ինչ-որ մի ձև վարկաբեկել ընտրությունների ընթացքը։ Ինչ ասեմ. ախր հասկացեք` ով փորձում է այս կարգի […]

Հարուստներին սատանայի կերպար տալով՝ աղքատության մեջ գտնվող մեր քաղաքացիների կյանքը չի փոխվելու

Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս հաճախ է խոսվում առանց մեղադրական ակտի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման, անցումային արդարադատության և այլ գործիքների մասին։ Ենթադրում եմ, որ մեր իշխանությունների այս քաղաքականությունն ուղղված է հասարակության ունևոր խավի հաշվին առավել չունևոր խավի պահանջմունքները բավարարելուն, ինչի մասին անուղղակիորեն ակնարկեց Փաշինյանը իր երկարաշունչ ասուլիսներից […]

«Մոնթեն հաղթեց, որովհետև համոզված էր , որ ալիևները կիրթ և նորմալ չեն կարող լինել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 12 -ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար հրամանատար Ավոյի հիշատակի օրն է։ Ասված է. “Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից”։ Մոնթեն նահատակվեց հանուն հայրենիքի,ընտրելով Վարդան Մամիկոնյանի “իմացեալ մահն անմահություն է” գաղափարը։ Մոնթեն արեց անհնարինը , նա հաղթեց մահն […]

Եթե չլիներ Կարեն Կարապետյանը ոչ կլիներ ձեր «Դուխով» լոզունգը ոչ էլ ձեր «հեղափոխությունը

Նոր իշխանությունը նոր Հայաստանում շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը։ Իրենց բոլոր տապալումներում մեղադրել նախկին իշխանություններին, իսկ նախկին իշխանության ձեռքբերումները վերագրել իրենց։ Կան մի քանի վառ օրինակներ։ Երբ Նիկոլ Փաշինյանը գլուխը բարձր հիանում է, որ մենք ունենք բավականաչափ Իսկանդերներ և զենք նա երբեք չի հիշում, որ իր կառավարման ընթացքում չեն ձեռք բերվել այդ զենքերը և երբեք […]

«Երազելով Մեծ Հայաստանի մասին, հայրենատեր էիր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երազելով Մեծ Հայաստանի մասին, հայրենատեր էիր: Սկզբունքային էիր, բայց հարգալից ու հանդուրժող: Սիրում էիր երիտասարդներին, մոտ թողնում, պահանջկոտ էիր ու հարազատ:   Ջերմություն և ուժ, իմաստնություն ու տղամարդկություն էիր ճառագում: Մինչ այսօր:   Ծնունդդ շնորհավոր , սիրելի Վարչապետ»:

Մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել: Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի