Տոն հռչակելուց առաջ որևէ մեկը ներողություն խնդրե՞լ է
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Քաղաքացու օրվան և տոների խորհրդին։ «Ընդհանրապես մարդկանց ինչի՞ն է պետք տոնը, այն ի՞նչ է տալիս հասարակությանը: Տոնի խորհուրդը գալիս է հնագույն ավանդույթներից, այն մեր գենետիկ հիշողությունն է: Կրոնական ու պետական տոները հասարակությանը համախմբելու ու դրական մտածելու լավ հնարավորություն են: Տոնը նաև մարդուն միայնակ չլինելու զգացողություն է […]





































