11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ա՚յ ախպեր,դու խիղճ ունե՞ս. Շոգը քիչ էր մեզ,հիմա էլ քո ստերը. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի մտահոգներ ջան,պինդ բռնվեք։ Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանն իր տասնչորս ամսվա կառավարման գլխավոր ձեռքբերումը համարում է Հայաստանի ժողովրդավարացումը։ Ա’յ ախպեր,դու խիղճ ունե՞ս։ Շոգը մի կողմից,քո ստերը մի կողմից…. Այդ ո՞ր օրվանից է ասֆալտին փռելը,պատերով տալը,դատավորներին ահաբեկելը,Ազգային ժողով պաշարելը,դատարաններ շրջափակելը,մարդկանց քաղաքական հայացքների համար ձերբակալելը համարվում ժողովրդավարություն։ […]

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի, հակառակ դեպքում ակամայից հաստատվում է իր կողմից երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման արդարացիությունը՝ իր բոլոր հետագա հետևանքներով»։

«Շնորհակալ ենք, տղերք: Լույս իջնի ձեր շիրիմներին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք տարի առաջ մարդասպանների ձեռքից զոհվեց 3 սպա:  Երեք հոգի կյանքով վճարեց Հայաստանում պետականությունը, օրենքն ու անդորրը պահպանելու համար:   Շնորհակալ ենք, տղերք: Լույս իջնի ձեր շիրիմներին»:

Սա մեր ամոթն ու խայտառակությունն է. Էդուարդ Շարմազանով

Երեք տարի առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, արձանագրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը՝ հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Եղբայրասպան ահաբեկչական գործողության արդյունքում գրավվեց ՊՊԾ գունդը: Ահաբեկիչները սպանեցին հայ սպաներին, ովքեր պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության պատիվն ու նրա ժողովրդին: Դժբախտաբար «Նոր Հայաստանում»՝ Նիկոլի իշխանության թեթեւ ձեռքով եղբայրասպանները, պետության եւ հայրենակից սպայի դեմ զենքով դուրս եկած ահաբեկիչներն […]

Լրջացեք, տիկնայք ու պարոնայք, լըր-ջա-ցեք

Առանձնակի զվարճալի է կողքից նայել, թե ոնց են Վահե Գրիգորյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող փաստաբան ամուսիններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը շնչակտուր վազում իշխանական այս կայքից այն կայքը՝ փորձելով իշխանությանը ձեռնտու արձգանքներ երկնել Վենետիկի հանձնաժողովի արձանագրության վերաբերյալ: Ընդ որում, արձագանքներն այն աստիճան սպոնտան ու անտրամաբանական են, որ Լուսինե Հակոբյանը հարցազրույցներից մեկում անգամ կասկածի տակ […]

Եթե կարծում եք, որ Պետրոս Ղազարյանը Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն է և անգամ սառնարանի դուռը բացելիս պետք է երևա… բաց նամակ

Տիգրան Պասկևիչյանը բաց նամակ է գրել ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին, որում մասնավորապես ասվում է․ Կարծում եմ՝ կարիք չկա սկսելու նրանից, թե որքան վաղուց ենք մտերիմ եւ մարդկային հարաբերությունների այդ որակի մեջ որքան բնական էր խորհրդականդ դառնալու առաջարկն ընդունելը։ Լավ ճանաչելով ինձ՝ ինքդ էլ գիտեիր, որ երբեւէ տիտղոսային դիրք ու պաշտոնով չեմ հաստատել անձս, եւ ուրեմն […]

Այդ ո՞ւմ անցյալում եք ինչ փնտրում: Սթափվեք պարոնայք և ծանր իրավական հետևանքների մասին անգամ չկասկածեք

Իրավաբան  Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կարդացի Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանությունն այն մասին, որ Ոստիկանությունը 6-րդ վարչության ողջ ռեսուրսները դրել ու թաքուն փորփրում է Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների անցյալը: Ես ամեն հաջորդ օր ավելի ու ավելի եմ զարմանում, թե մարդիկ ինչքան անտեղյակ կարող են լինել, թե ինչ հետևանքներ կարող են առաջանալ Սահմանադրական դատարանի հետ […]

Սա ռեկետ է օրը ցերեկով

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի դադարում մեզ զարմացնել, բայց ոչ թե ինտելեկտուալ կամ մարդկային հատկանիշներով, այլ ծայրաստիճան անամոթ ու հանդուգն կեցվածքով: Բանն այն է, որ պատկառանքից իսպառ զուրկ այս կինը, որը Քաջնազար ամուսնու լիակատար Ուստիան կողակիցն է, օրը ցերեկով զբաղված լինելով մեծահարուստների կուլակաթափման գործով՝ իբր բարեգործության համար հիմա արդեն ավելի առաջ է գնացել: Երեկ Հանրային […]

Հատուցման օրը հեռու չէ, քիչ մնաց տղերք

Իր պետությունը ներսում պաշտպանող ոստիկանին սպանողն ու հանցագործը այսօր «պետություն» են բարբաջում, «հայրենասեր» են խաղում, «հերոս» են կոչում իրենց: Սուտ ու կեղծ, ինչպես ամեն ինչն է այսօր Ձեր պաշտպանած հայրենիքում: Սխալվեցինք, մինչև վերջ տեր չեղանք Ձեր սխրանքին ու գործին, անզոր գտնվեցինք՝ թույլ չտալու մարդասպան ու հանցագործ ճիվաղների «հերոսացմանը»: Պարտք ունենք Ձեր հանդեպ տղերք ջան, ամեն […]

Սեպտեմբերին Հայկոն գրելու է իր հրաժարականը

Սեպտեմբերին Հայկոն գրելու է իր հրաժարականը,բայց մեր բոլորի խնդիրը պետք է լինի թույլ չտալ,որ մի անտաղանդի փոխարինի մեկ այլ անտաղանդ:Երևանը աղբավայրի վերածելու համար և մարդկանց սուտ խոստումներ տալու համար պետք է հեռանան բոլորը: Իշխանականները չունեն փորձ և բավարար կարողություններ և պետք է ամբողջական կազմով հեռանան և Հայկի կործանարար քաղաքականության համար պատասխանատվություն կրեն ավագանու ողջ իշխանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի