23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զզվելի է: Համացանցը տրաքում է ԱԺ պատգամավորի սկանդալային հայտարարության արձագանքներից

Համացանցում լայն քննադատության ենթարկվում ԱԺ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկանդալային հարցազրույցը, որտեղ վերջինս անձնական վիրավորանք է հասցրել ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին: 

ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը գրում է.

Բեղ-մորուքի առկայությունը դեռևս տղամարդ լինելու փաստ չի , արա’ , մի քեզ ձի’գ պահի… ?
#ԳնամԿոնչիտաԼլսեմ 

Թավշյա հակապետականները քողարկվել են սրբի դիմակով, դուք հային վայել ոչ մի արժեք չունեք: Arpine Hovhannisyan-ի գիտելիքները 10%-ը ունեցեք նոր խոսեք…  #անտակտհակապետականներ շաբաթը՝ ուրբաթից շուտ է գալու: Գրում է Հովհաննես Հակոբյանը: 

Արփինե Հովհաննիսյանի մասին նման վայրահաչումները միմիայն խոսում են Անդրանիկ Քոչարյանի քաղաքական проходимец լինելու մասին: ԱԺ պատգամավորի նման լեքսիկոնը կնոջ նկատմամբ դատապարտելի և զզվելի է: Գրում է ԱԺ նախկին պատգամավոր, ռեֆորմիստ Վահան Բաբայանը: 

71501255_2463682050374189_8262069308453027840_n

ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանը գործընկերոջ պահվածքը որակել է այսպես. 

«Եթե նա նման արտահայտություն թույլ տար տղամարդ գործչի նկատմամբ, ենթադրում եմ, որ առնվազն նրա նկատմամբ ոչ բռնի, թավշյա գործողություններ կիրականացվեր իր իսկ շքամուտքում»:

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը նշում է.  «Սա անթույլատրելի է: Որքան կարելի է վիրավորել կին քաղաքական գործիչներին: Եթե նրանց բերված փաստարկներին բովանդակային հակափաստարկ չունեք, ուրեմն լռեք ու հավերժ լռեք հարգելի´ տղամարդիկ: Կամ, եթե կարող եք`հրապարակային ներողություն խնդրեք, ինչպես որ հրապարակային փորձ եք անում դիպչել անձնական ու բարոյական արժանապատվությանը»:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը նկատում է. «Շատ լավ եմ ճանաչում Arpine Hovhannisyan-ին: Շատ լավ գիտեն բոլորը, որ իրավաբանական համայնքում հեղինակություն վայելող, պինդ ու ինքնուրույն մարդա: Անձամբ եմ տեսել, իր որպես Արդարադատության նախարար մի շարք իրական և շոշափելի ռեֆորմները: Մեր տարիքային տարբերությունը մեծ չի, բայց միշտ դիմել եմ <<տիկին Հովհաննիսյան>> որպես ընդգծված, արժանի հարգանքի նշան: Ճանաչելով իրան որպես չափից դուրս ուժեղ կնոջ)), վստահաբար կարող եմ ասել տրամադրությունը տեղնա!!!, ուղղակի հրապարակայնորեն ուզում եմ ասել. Arpine Hovhannisyan ջան` սա զուտ քեզ հետ բանավիճելու հնարավորություն չունենալն է, սա զուտ անկարողությունից՝ վիրավորելով պաշտպանվելու արդյունքն է: Սա զուտ, ծայրահեղ մեղմ ասած, ամոթ է… »: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ