Հոգեւոր կյանքի փոթորիկները /Տեսանյութ/

Այնպե՛ս խոսեք ու գործեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։ (Հակոբոս 2.12-13)
Ամեն անգամ, երբ մենք մի զոհողություն ենք անում, Աստված տեսնում է դա ու անպայման իր ժամանակին հատուցում դրա համար: Նույնիսկ ամենափոքր զոհողությունների համար: Օրինակ ասենք ուսուցիչ եք, մտել եք խանութ ու հիշում եք, որ ձեր դասարանի Աշոտիկը գրենական պիտույքների չունի, առնում եք իր համար ու դնում իր նստարանին՝ առանց նրան ասելու, թե ումից է նվերը: […]
Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից (Մատթ 16.24)
Աստվածամայրը կանացի գեղեցկության չափանիշն է: Ու այդ գեղեցկությունը նրա խոնարհության մեջ է: (Ղուկ. 1:48): Սիրելի կանայք, մաղթում եմ, որ ամեն մեկդ խոնարհության մեջ գեղեցկություն գտնեք և Աստվածամորը որպես կանացիության չափանիշ նայեք, այլ ոչ թէ էկրանից ցուցադրվող կանանց: Արմեն Հարեյան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առթիվ: Ներկայացնում ենք ուղերձի տեքստը. «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության եւ սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգեւի եւ լիառատ պահի սերն […]
Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի […]
Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա: (Ղուկաս 1.30-33)
Երբ Տեր Հիսուսին խաչեցին, նա խաչի վրա այս 7 խոսքերն ասեց: 1. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ (Ղուկաս 23։34) 2. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ (Ղուկաս 23։43) 3. Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ով կին, […]
3 օր առաջ այս պատկերը հայտնվել է Քանաքեռի Սբ. Հակոբ Եկեղեցում Ավագ Ուրբաթ Օրը: Խոսեցի Տեր Շմավոն Ղևոնդյան տեղի քահանայի հետ, ով պատմեց հետևյալը: «Վարագույրի վրա թափանցել էր արևելյան խորանի ետևի խաչաձև պատուհանը, և երբ պատկերը մեծացրեցինք ապա այո , հստակ էր պատկերը»: – Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ նվիրեք ձեր կյանքերը Քրիստոս Աստծուն: Ապաշխարեք: Աստված […]