20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Փնտրեք ու պիտի գտնեք

Նորադարձ քրիստոնյային, ըստ սուրբ հայրերի, Տերը տալիս է սիրո և ջերմության շնորհ, որոնք և զարդարում են նորադարձին խնդությամբ, երկյուղով, պահքի կամեցողությամբ, անձանձրույթ աղոթքով և Սուրբ Գիրքը սիրով սերտելու մղմամբ: Այս բոլորը ձրիաբար ստանալով՝ նորադարձը կարծես անարգել հաղթահարում է բոլոր խոչընդոտները և ելնում դեպի երկինք: Բայց փորձություններին չդիմակայելու արդյունքում շուտով տեղի է տալիս մեղքերին և զրկվում […]

Պահքի իմաստն ու անհրաժեշտությունը

«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք» Հռոմեացիներ 8.1 Ահա և սկսվել է Մեծ պահքի խորհրդավոր շրջանը. տրվել է խորհրդակիր կիրակիներից բաղկացած ոսկե շղթայով ճանապարհորդելու մեկնարկը, որի ավարտին տոնելու ենք  Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը։ Դեռևս դրախտում Տիրոջ կողմից առաջին պատվիրանը տրվեց Ադամին, որ չուտի արգելված պտուղը, ինչն […]

Մտքո՞վ, թե՞ սրտով հավատամ

Երբ փոքր ենք, լսում ենք զանազան աստվածաշնչյան պատմություններ, ու փորձելով դրանք մեկնաբանել մեր հնարավորությունների սահմաններում՝ տալիս ենք հարցեր, որոնք մեծերին հնարավոր է՝ աբսուրդային ու անտրամաբանական թվան։ Իսկ երբ տարիքով արդեն հասուն ենք ու մեծ, և լսում ենք ինչ-որ հարց՝ հնչած մանուկների շուրթերից՝ Աստծո, Քրիստոսի, քրիստոնեության մասին, պատասխանում ենք ամենայն սիրով։ Այս դեպքերում մտածում ենք, որ […]

Ոչ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով

Մարտի 8 «Ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ այլ բաներ, որ այժմ կան, ոչ գալիքները և ոչ զորությունները, ոչ բարձրություն, ոչ խորություն և ոչ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 8: 38-39):

Կանանց ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը․ Ամենայն հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդաց։ Այսօր  վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքներումները կրթության, գիտության, առողջապահության […]

Զիջե՞մ, թե՞ ոչ

Ամեն փոքր դեպքից ու մանրուքից հաճախ կարող ենք մինչև անգամ վեճի բռնվել մեր սիրելիների, մեր հարազատների ու մտերիմների հետ։ Փոքրիկ հարցերը հաճախ որոշիչ են լինում մարդկային հարաբերությունների շարունակման, ընթացքի համար, քանզի հենց նման վեճերում ու քննարկումներում է, որ ի հայտ է գալիս մարդու տեսակը։ Նման վեճերից, փոքրիկ ու աննշան դեպքերից է, որ հնարավոր է հասկանալ […]

Մեկնարկել է 48-օրյա Մեծ Պահքը

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 24-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Այն սկսվում է Բուն Բարեկենդանից և տևում մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոն։  Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք՝ հրաժարվելով ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Լեռան […]

Աստծո հետ խոսելու միակ լեզուն աղոթքն է

Տիրոջ հետ խոսելու լավագույն լեզուն աղոթքն է, մաքուր ու անկեղծ աղոթքը, որ բխում է մեր սրտից։ Հաճախ աղոթում ենք ու միաժամանակ կասկածում՝ արդյոք մեր աղոթքները լսելի են Տիրոջը։ Որտեղի՞ց է այս կասկածամտությունը  գալիս, ինչու՞ է այն հաճախ բույն դնում մարդու սրտում ու խանգարում ավելի ամրացնել Աստծո հետ հարաբերությունները։  Ինքս էլ շատ անգամներ աղոթել եմ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված