Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին` նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը չորս տասնյակից ավել մարդկային անմեղ զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Խստորեն դատապարտելով ահաբեկչական գործողությունները՝ Վեհափառ Հայրապետը վշտակցություն է հայտնել […]