Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ՝ կաթոլիկներ, բողոքականներ եւ առանձին եկեղեցիների ուղղափառներ, նշում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Քրիստոսի ծնունդը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր Սուրբ ծնունդի պատարագ է մատուցել Վատիկանում։ Պատարագից հետո Պապը դիմել է մարդկանց ու հորդորել հիշել կյանքի կարեւոր արժեքների մասին։ Նա նշել է, որ աշխարհը թւոնավորված է սպառման մոլուցքով, գրում է bbc.com-ը։ […]
Տերը լսեց իմ լացի ձայնը, Տերն ականջ դրեց իմ աղոթքներին, Տերն ընդունեց իմ խնդրանքները: Սաղմոս 6:9
«Տիրոջ ծառան պետք չէ որ կռիվ անի, այլ բոլորի հանդեպ լինի հեզահամբույր, ուսուցանող, անոխակալ՝ հանդարտությամբ խրատելու համար հակառակողներին, որ թերևս Աստված նրանց ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը և զգաստանալով՝ ազատվեն Սատանայի որոգայթներից, որոնց մեջ բռնված են նրա կամքը կատարելու պատճառով» (Բ Տիմ. 2:24-26):
Կարելի է ասել որ Աստված մեզ է հայտնվում մեր հավատքի չափով: Հիշու՞մ էք Տեր Հիսուսը սովորեցրեց թե ինչ չափով որ չափում ենք այն չափով էլ մեզ կչափվի (Մաթ. 7:2), կամ ինչ ցանենք այն կհնձենք (Գաղատ. 6:7): Հիմա էլ այստեղ: Սովորական աղոթքը ձեզ կբերի սովորական արդյունք: Արտակարգ հավատքով ասված աղոթքը ձեզ կբերի արտակարգ արդյունք: Արմեն Հարեյան […]
Եվրոպացիները հասել են նրան, որ խախտում են Աստծո բոլոր պատվիրանները՝ չխախտելով հարմարավետության և արժանապատվության սկզբունքը: Հենց սրանով էլ նրանք աշխարհին հաճելի են: Նրանք աբորտը անվանում են հղիության դադար, գողությունը՝ արդարության վերականգնում, սանձարձակությունը՝ օրգանիզմի պահանջմունքի բավարարում: Նրանք դեպի իրենց են ձգում բոլոր նրանց, ովքեր ատում են Աստծուն, բայց սիրում են արժանապատվության դիմակը: Քահանա Անդրեյ Տկաչով
Աշխարհ, որտեղ ամենաթանկ նվերը խաղաղությունն է,ամենամեծ երազանքը սեփական տան բակում մանուկների ազատ խաղն ու ճիչը, բնաշխարհ, որտեղ թշնամություն ասելով բոլորը միայն մի բան են հասկանում: Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ սրբազանը սահմանամերձ գյուղերում սպասված հյուր է: Մի քանի ամիս է, ինչ նշանակվել է, բայց սիրո կրակն ու հույսի, հավատի հաստատուն պատգամը հասցրել է տարածել հեռավոր […]
Միշտ պետք է խոստովանվեք և ազատվեք մեղքերից, և Աստծո օգնությունը խնդրեք, որպեսզի զորացնի ձեր հավատքը դրանք այլևս չկրկնելու համար, գրում է surbzoravor.am-ը: Պաիսոս Աթոսացին պատմում էր, որ մի անգամ, երբ իր բանջարանոցն էր փորում, որպեսզի լոլիկի մի քանի թուփ տնկի, ապա նրա մոտ եկած այցելուներից մեկը հարցրեց. – Ի՞նչ ես անում: – Խոստովանեցնում եմ բանջարանոցս: […]
Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. իմացեք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող դրսեւորվի լիությամբ, որպեսզի անթերի եւ կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք։ Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես եւ չի հանդիմանում, եւ նրան […]
Մի փիլիսոփա, իր աշակերտներով շրջապատված, քայլում է Ալեքսանդրիայի փողոցներով՝ նրանց պատմելով կյանքի գաղտնիքների, նրա հոգևոր հիմունքների մասին: Ճանապարհին նրանց մի անառակ կին է հանդիպում: Մոտենալով փիլիսոփային՝ նա վստահ ասում է. «Ուսուցիչ, դու ամբողջ կյանքում քո աշակերտներին ամենայն իմաստություն և ճշմարտություն ես ուսուցանում, հոգում ես, որ նրանք կատարյալ և մաքուր լինեն, և նրանք հետևում են քեզ: […]