11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունն է, որ մարդուն դարձնում է մարդ. Մեծերը Աստծո մասին

«Ով սիրում է Աստծուն առանց հավատի, ընդամենը իրեն է ներկայացնում Աստծո առաջ, իսկ ով Աստծուն սիրում է հավատալով, նա Աստծուն է ներկայացնում մարդկանց առաջ: Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունն է, որ մարդուն դարձնում է Մարդ, և միայն Աստվածային օրենքների մեջ է մարդը դառնում Մարդ»: ԿՅԵՐԿԵԳՈՐ Սյորեն Օբյու – (1813-1855), դանիացի փիլիսոփա, գրող, աստվածաբան: Նրա կարծիքով՝ քրիստոնեությունն […]

Քրիստոնյայի հոգևոր կերպարը Քրիստոսի կերպարն է

Քրիստոնյայի հոգևոր կերպարը Քրիստոսի կերպարն է՝ սիրող, համբերատար, ներողամիտ, ողորմած: Եվ կարևոր է իմանալ, որ ճշմարիտ համբերատարությունը, ներողամտությունն ու ողորմածությունը անհնարին են առանց սիրո: Ղուկ. 4: 31-41 Գործ. 6: 8 – 7: 29 Հակ. 3: 13 – 4: 6 Հովհ. 1: 18-28 Մատթ. 4: 12-25 Մարկ. 1: 14-20 Ապրիլի 13, Օրվա խորհուրդը Աղբյուրէ Qahana.am

Դուք չեք ստեղծվել վախով ապրելու համար

Դուք չեք ստեղծվել պարտվելու, հուսահատվելու կամ անցյալով ապրելու համար, այլ զորանալու և հաղթելու: «Զօրացե՛ք Տիրոջով եւ նրա զորության կարողությամբ. եւ Աստծու սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին» (Եփ 6:9-11): Դուք չէք ստեղծվել վախով ապրելու համար, այլ Տեր ունեք երկնքում, ով հաղթել է աշխարհին:

Որպես մեռելներից կենդանի դարձածներ

«Այսուհետեւ մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին: Եւ ձեր մարմնի անդամները, որպես անիրավության գործիք, ի ծառայություն մեղքի մի՛ պատրաստեք, այլ հանձնեցեք ձեզ ի ծառայություն Աստծուն` որպես մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարության գործիքներ՝ ի ծառայություն Աստծուն, որպեսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրենքի տակ չեք, այլ՝ շնորհի» (Հռոմ. 6։12-14)։

Սիրո տասներորդ օրենքը

Ամփոփելով «Սիրո օրենքներ» հոդվածաշարը` այսօր անդրադառնալու ենք մեր կյանքի սեպ հանդիսացող տասնաբանյա պատվիրաններից տասներորդին: «Աչք մի՛ ունեցիր ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի, ո՛չ քո մերձավորի կնոջ, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնու, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա անասունի, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»։ Հստակ հնչում […]

Ում մեջ սեր կա, նա չի ուրախանում ուրիշների անկումով

Ում մեջ սեր կա, նա չի մրցակցում, չի նախանձում, չի նայում ատելի աչքով, չի ուրախանում ուրիշների անկումով, չի զրպարտում ընկածին, այլ կարեկցում է նրան և հոգ է տանում նրա մասին: Եղբորը զրկանքի մեջ չի արհամարում, այլ պաշտպանում է և պատրաստ է մեռնելու նրա համար: Ում մեջ սեր կա, նա Աստծո կամքն է կատարում: Ս. Եփրեմ Ասորի

Ամեն ինչի մեջ հարմար լինելու ձգտման տառապանքը

-Հայր, մի քույր ինձ դժվարություն է հարուցում: -Շատերը նայում են, թև ինչի՞ մեջ են իրենց դժվարություն հարուցում ուրիշները, և ոչ թե իրենք ինչի մեջ են դժվարություն պատճառում ուրիշներին: Պահանջներ ունեն միայն ուրիշներից, բայց ոչ իրենց անձից: Սակայն հոգևոր կյանքի տրամաբանությունն այն է, որ քննես, թե ինչի մեջ ես դու դժվարություն պատճառում ուրիշներին, և ոչ թե […]

Սուրբ Սոֆիան կվերածվի մզկիթի․ էրդողանը վրեժ է լուծում

Հունիսի 13-ից հուլիսի 5-ը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարում ամեն օր, տեղի ժամանակով 14։00 նամազ կանցկացվի, եւ Ղուրանից հատվածներ կկարդան, ինչը կհեռարձակվի Թուրքիայի պետական հեռուստաալիքով, գրում է life.ru-ն։ Սա Թուրքիայի պատասխանն է Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին: Իշխող կուսակության պատգամավոր Շամիլ Տայարը Թվիթերի իր էջում գրել է. «Քանի որ ԱՄՆ-ը աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանը, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված