13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մեռիր քո ձգտած կոմֆորտի մեջ

Եթե ձեր կյանքն իրական Քրիստոնեական մտածողությամբ ապրեք, հնարավոր է, որ մարդիկ ծիծաղեն ձեր վրա: Գիտե՞ք ինչու է այսպես: Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է թվում, իսկ փրկվածների համար դա Աստուծո զորությունն է (Ա.Կր 1:18): Մարդկանց համար խաչը հիմարություն է թվում, որովհետև դա տառապանք է, մինչդեռ այս աշխարհը մամուլով մեզ ասում է, մի՛ տառապիր, […]

Իսկ եթե միմյանց հոշոտեք

«Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցեք միմյանց. որովհետև ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»: Իսկ եթե միմյանց խածոտեք և հոշոտեք, զգո՛ւյշ եղեք, գուցե թե միմյանց ոչնչացնեք» (Գաղ. 5։13-15)։

Կմաքրի ձեր խղճմտանքը

«Իսկ Քրիստոս, որ եկավ որպես գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինված, ո՛չ էլ նոխազների և զվարակների արյունով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արյամբ մտավ սրբարան՝ հավիտենական փրկություն ապահովելով. որովհետև եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչա՜փ ևս առավել […]

Երկու տիրոջ մի ծառայի

Աստված մեզ ստեղծել է ուրախություն, խաղաղություն ու մշտական կյանք ունենալու համար: Սրա համար պետք է միայն հավատալ ու դա արտահայտել գործերով ու մտքերով: Բայց եթե մենք թողնենք որ մտահոգությունները, տագնապը, վախն ու կասկածը ներթափանցեն մեր մտքերից ներս, դրանք խաղաղությանը դուրս կմղեն մեր ներսից: Մենք տեղ չունենք երկուսի համար: Մարդը երկու տիրոջ չի կարող ծառայել:  

Ում է Աստված համարում իր բարեկամը

Քրիստոս պատգամում է. «Այս է իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ» (Հովհ. 15։12-14)։

Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ

Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում […]

Հիշու՞մ եք ավազակը խաչի վրա

Հարցնում եք, թե ինչ է նշանակում վերստին_ծնունդ: Հիշու՞մ եք ավազակը խաչի վրա: Նա այնպիսի ավազակություններ էր արել, որ իրեն դատապարտել էին խաչելության: Ավազակություն անելիս նա մտածում էր որ այդպես էլ պետք է, կարելի է: Բայց հանկարծ խաչի վրա, մահից րոպեներ առաջ նա ամբողջապես փոխվում է, պաշտպանում է անմեղին ու ասում, որ ինքն իր արժանին է […]

Սրանք են Աստծուն հաճելի գործերը

Աստված ձեռքեր է տվել ինձ, որպեսզի բարիք գործեմ, ոտքեր, որ հիվանդներին, որբերին, ծերերին, ընկածին օգնության վազեմ, խելք է տվել, որպեսզի բարիք ստեղծեմ, սիրտ, որ գթասիրտ լինեմ խեղճի, որբի, տնանկի հանդեպ, ծնկներ է տվել, որ ծնկի գամ Իր առաջ ու աղոթեմ: Սրանք են Աստծուն հաճելի գործերը: Ի վերջո, մենք բոլորս էլ պետք է նպատակային օգտագործենք աստվածատուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի