18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Այսօր գրում եք «աքլորի տարի ա», վաղն ասելու եք` Քրիստոս Ծնավ և Հայտնեցա՞վ

Ոմանք ասում են «հենց ընենց ենք ասում թե Աքլորի տարի ա, սովորություն ա»: Ժողովուրդ ջան, այդպես չի լինի եթե դուք Քրիստոնյա եք և ուզում եք պտղաբերել հոգևոր կյանքի մեջ: Որովհետև եթե չաճեք հոգևոր կյանքի մեջ ու պտուղ չտաք, ապա կյանք չեք ունենա: Ինչ էլ որ ձեզ թվում է թե ունեք, շուտով կվերցվի ձեզանից ու ամեն ինչ […]

Երբ է իրականում ծնվում Հիսուսը

Ամեն անգամ, երբ ժպտում ես եղբորդ և նրան ձեռք ես մեկնում, գալիս է Սուրբ Ծնունդը: Ամեն անգամ, երբ լռում ես, որպեսզի լսես ուրիշներին, երբ հրաժարվում ես այն կանոններից, որոնք, ինչպես երկաթե օղակ, ճնշում են մարդկանց իրենց միայնության մեջ, երբ հույսի շող ես նվիրում հուսահատներին, երբ խոնարհաբար ընդունում ես թե որքան չնչին են քո հնարավորությունները, և […]

Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ՝ Սբ. Սարգիս եկեղեցում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին: Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է նաև տնօրհնեքի կարգ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինչու է մեր եկեղեցին նշում հունվարի 6-ը, այլ ոչ թե դեկտեմբերի 25-ը

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին […]

Հիշեք

Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։ Մի մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։ Հիշեցեք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Եբրայեցիներ 13:1-3

Տիրոջ գրքում գրվում է

ԱՂՔԱՏԻՆ ՏՎԱԾԴ՝ ԿՈՐԱԾ ՉԷ։ ՏԻՐՈՋ ԳՐՔՈՒՄ ԳՐՎՈՒՄ Է ԵՎ ՆԱ ԿՀԱՏՈՒՑԻ ՔԵԶ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ՀԱՅՐԱՊԵՏԸ 5-րդ դարի մեր Եկեղեցու սյուներից է: Եղել է կրտսեր թարգմանիչների դասից: Ըստ մատենագիտական որոշ տեղեկությունների՝ եղել է Մովսես Խորենացու հասակակիցը: Լինելով իշխանազն ազատորդի՝ ամենայն հավանականությամμ ուսանել է Սուրբ Սահակ կաթողիկոսի մոտ կամ Սուրբ Մեսրոպ մեծ վարդապետի դպրոցում: Ծնվել է […]

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից. ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի