23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Հարց քահանային.  Չմկրտված մարդիկ մահից հետո դրախտ կգնան թե՞ դժոխք: Նրանց համար թաղման կարգ կատարվու՞մ է.

Քրիստոս հստակ կերպով բացահայտեց փրկության պայմանն` ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ 3.5): Ս. Մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում խորհրդանշում է Ս. Հոգու էջքը մկրտվողի վրա: Անձը ջրի մեջ երեք անգամ ընկղմվելով՝ մկրտվում և Ս. Մյուռոնով դրոշմվելով՝ Սուրբ Հոգու կենդնարար շնորհներն է ստանում։ Սա անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր մարդու […]

Ավագ Շաբաթ. Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ.

Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից , փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի […]

ԱՒԱԳ ՇԱԲԱԹ. Քրիստոսի Խաչեն իջնելուն և թաղման յիշատակաւ.

Ի՛նչ օր եղա այս օրս՝ յորում Քրիստոս Բանն Աստուած ﬔռաւ, աշխարհիս ստեղծողը՝ աշխարհ աւրողի պէս սպաննուեցաւ. մէկ հատիկ անﬔղ ﬕածին որդին Մարիամու՝ թաղելու կը տանին իր ծաղիկ հասակին մէջ ﬔռած։ Ա՜խ, սուրբ Աստուածածին, աչքիդ առջև ﬔռած զաւակիդ ձեռուները գաﬔրէն հանելով՝ Խաչէն իջուցին, գիրկդ տուին: Դու ալ ողջագուրելով կ’ողբայիր և կ’ըսէիր. Վա՜խ, ո՛վ որդեակ, արդար, անարատ, […]

Ավագ Ուրբաթ . Տիրոջ խաչելությունը և թաղումը.

Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է «Խավարման» արարողությունը: Խավարում Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին […]

ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ. Քրիստոսի Խաչին վրայ բարձրանալույն յիշատակաւ

Ո՜վ անﬔղ արդարութիւն աստուածային, որ իմ ﬔղքերուս կ’ուզես վրէժխնդրութիւն ընել, իրաւամբ քեզ կը ցուցնեմ ﬕածնի Որդւոյդ Աստուծոյ այս պատկերը. Տե՛ս թէ ո՛վ է որ կը բարձրանայ խաչին վըրայ: Եթէ ես չեմ ճանչնար անոր ﬔծութիւնը, անոր անﬔղութիւնը, անոր անձը՝ թէ ո՛վ է, սակայն դու, Տէ՛ր, կը ճանչնաս ու կը գթաս: Ահա ինծի համար է որ գաﬔրը […]

Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա.

Առտվոտյան մատուցվում է սուրբ Պատարագ ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց և տվեց տասներոկւ աշակերտներին ու ասաց. «Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՜ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի