Ներեք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ (Եփեսացիներ 4.32)
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ (Եփեսացիներ 4.32)
Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան, որի շրջանակում Քերոբյանը, մասնավորապես, հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի, Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների, Կենտրոնական բանկի նախագահի հետ և այլն: Իրանական գլխավոր լրատվական գործակալությունները, սակայն, ՀՀ նախարարի այցը և դրան առնչվող տեղեկությունները համարել են երկրորդական, երրորդական կարգի լուրեր: Ավելին, եթե ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան […]
Արցախի շուրջ 130 եկեղեցի հայտնվել է թշնամու վերահսկողության տակ, այդ թվում՝ Դադիվանքը, որտեղ ամփոփված է սուրբ Դադի առաքյալը։ Ներկայացնում են Առաջին ալիքի Բաց հարթակի հարցազրույցը Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։
Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն ու գործունեությունը: Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար 6 […]
Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ ուղարկեցիր՝ աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք քեզ, ազատություն պարգևի՛ր գերեվարված մեր զինվորներին։ Աստվածային Քո իմաստությունը պարգևիր բոլոր պատասխանատու անձանց, որպեսզի օր առաջ կարողանանք ճանապարհներ գտնել մեր գերիներին ապահով և անհապաղ տուն վերադարձնելու համար։ Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր, որպեսզի զորացնի բոլոր այն […]
Որդի կենդանի Աստուծոյ, օրհնյալ ամեն ինչում, ահավոր հօրդ անքնին ծնունդ, քեզ համար չկա ոչինչ անհնար, քո ողորմության փառքի անստվեր շողի ծագումից հալչում են մեղքերը, հալածվում են դեվերը, ջնջվում են հանցանքները, խզվում են կապանքները, խորտակվում են շղթաները, կենդանանում են մահացածները, բժշկվում են հարվածները, առողջանում են վերքերը, վերանում են ապականություննրը, տեղի են տալիս տխրությունունները, նահանջում են հեծությունները, […]
Բ օր Առաջավորաց պահք. Պահոց օրերին խորհելու պատգամներ. Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում։ Սաղմոս 4:3 Վեր կա՛ց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից. և Քրիստոս պիտի լուսավորի քեզ. Տեսէք, թէ ինչպիսի զգուշութեամբ պէտք է ընթանաք. ոչ թէ ինչպէս անմիտներ, այլ՝ ինչպէս իմաստուններ. […]
Ա օր Առաջաւորաց պահոց Պահքի մասին իմ լսած և կարդացած բոլոր նյութերից և քարոզներից պատրաստել եմ մի փունջ խրատ, որպեսզի միասին վայելենք այսօր: Ի՞նչ չի կարելի ուտել պահքի օրերին. Մի՛ կեր վատ լուրեր և սուտ խոսքեր. Մի՛ կեր բամբասանք և նախանձ. Մի՛ կեր զրպարտություն և անտարբերություն: Դու այսօր ապրում ես խաբված […]
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ Մաս Ա Անհնար է տրամաբանորեն պատկերացնել եւ քանակապես բնութագրել հայրենի հողի կորուստը, սրբությունների գերեվարումը եւ նահատակների արյան աղաղակը: Հաշտվել մեզ հետ կատարվածի հետ նշանակում է դավաճանել ինքդ քեզ եւ գնալ դեպի կատարյալ ինքնաոչնչացում: Կատարվածի ընկալման բարդությունը եւ մեր իրավիճակի իռացիոնալիզմը գալիս են ոչ միայն նրանից, որ մեր գիտակցությունը աղետի […]
Պետրոս առաքյալը երեք անգամ ուրացավ Քրիստոսին: Բայց երբ հարությունից հետո հանդիպեց Քրիստոսին, Տերը նրան չասաց ̀ Պետրո՛ս, ամո՛թ քեզ: Այլ հարցրեց ̀ սիրո՞ւմ ես Ինձ: Աստված դիմում է մարդու հոգու խորքում ապրող իրական մարդուն: Պահքն այն հնարավորությունն է, երբ Աստծուն պիտի պատասխանենք̀ սիրո՞ւմ ենք Իրեն, թե ոչ: Տեր Եսայի քահանա Արթենյան





























