Մեր հպարտությունը՝ հանրահայտ հայերը. հուզիչ տեսանյութ
Հուլիսի 5-ի երեկոյից, սկսվել է Վարդավառի պահքը: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքն ավարտվում է հուլիսի 10-ի երեկոյան ժամերգությունից հետո: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել: Այս տարի տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 12-ին։:
«ՄԻ’ ԳՈՂԱՑԻՐ» (Տասնաբանյա պատվիրաններից) Այս խոսքը Մովսես մարգարեին Աստծու տված Տասնաբանյա պատվիրաններից մեկն է: Փորձենք հիշել դրանցից մի քանիսը «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձանից բացի ուրիշ Աստված չպիտի ունենաս»: «Կուռքերին չպիտի պաշտես»: «Պատվի’ր հորդ և մորդ»: «Մի’ սպանիր»: «Մի’ շնացիր» և այլն: Այս քարոզիս բնաբան եմ ընտրել «Աստծու դրամապանակի՞ց ես գողացել» անունը: Աշխարհում ամեն կողմ […]
Ս. թ. հուլիսի 7-ին, ժամը 20:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խոնարհում Կոմիտասին» խորագրով բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 9-ամյա Գոռ Հայրապետյանին` բուժման նպատակով: Ծրագրում ընդգրկված են Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին մասնակցում են՝ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը /տերմենվոքս/, Անահիտ Դիլբարյանը /դաշնամուր/, Վիկտորիա Ուլիխանյանը /դաշնամուր/, Սյուզաննա Բարսեղյանը /ֆլեյտա/, Արամ Ասատրյանը /I ջութակ/, Սոնա Ազարյանը /II ջութակ/, Արմեն Թորոսյանը /ալտ/, Վահան Գրիգորյանը /թավջութակ/:
Հղիության առաջին րոպեներից պտուղն ունի հոգի, շունչ մարմին. նա լիարժեք մարդ է: Հիշիր պատվիրանը` մի սպանիր:
Աղանդավորների աճը Հայաստանում հանգեցնում է բազմաթիվ սպանությունների և ինքնասպանությունների: «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսպես է տալիս աղանդի որակավորումը. ազգային` Հայ առաքելական եկեղեցու հավատքից շեղում: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ամարյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ են կրոնական հողի վրա սպանություններն ու ինքնասպանությունները, սակայն դրանով առանձնապես զբաղվող չկա: Ամարյանի […]