08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Խաչի զորությունը

Խաչ ասելով` միշտ նկատի ունենք Խաչը Խաչեցյալ, բայց միևնույն ժամանակ նաև Հարուցյալ Քրիստոսի հետ միասին, և մեր խաչապաշտությունը հենց քրիստոսապաշտությունն է: Այս իմաստով խաչը` որպես Քրիստոսի խորհրդանիշ, գործածվում է հատկապես եկեղեցիների շինարարության ժամանակ, երբ եկեղեցու գմբեթին խաչ են հաստատում: Գմբեթի խաչը Քրիստոսի և Եկեղեցու միասնությունն է ցույց տալիս, նաև Քրիստոսի` Եկեղեցու գլուխ լինելը:

Ես եմ քո Աստվածը, ե՛ս քեզ ճանապարհ ցույց տվի

Մոտեցե՛ք ինձ և լսեցե՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ ինչ-որ խավար տեղում. երբ դրանք կատարվում էին, ես այնտեղ էի»։ Եւ այժմ Տերն ինձ ուղարկեց,Տերը եւ նրա Հոգին։ Այսպէս է ասում Տերը՝ Իսրայելի սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստվածը, ե՛ս քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնացիր։ԵՍԱՅԻ 48.16‐17  

Նրանց դա երբեք չի բավականացնի

Կիսեցեք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի: Բայցևայնպես` շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը: Վերջիվերջո Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և նրանց միջև: Մայր Թերեզա  

Հույսի եւ մխիթարության աղոթք

Տե՛ր իմ, քաջալերի՛ր ինձ նեղությանս մեջ, մխիթարի՛ր վշտերիս մեջ ու արժանի դարձրո՛ւ ինձ, Տեր իմ և Աստված իմ՝ Հիսուս Քրիստոս, խաչակից լինել Քեզ մինչև ի մահ՝ հրաժարվելով այս աշխարհի հեշտություներից և դասակից լինել Քո երանելիներին ու դրախտում անմահ կյանք վայելել: ԱՄԵՆ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված