Մի անգամ հոգիները հավաքվել էին . ուսուցողական պատմություն
Մի անգամ հոգիները հավաքվել էին խորհրդի Երկրում մարմնացում ստանալու համար: Եվ ահա Աստված հարցրեց նրանցից մեկին.
-Ինչու՞ ես գնում Երկիր:
-Ես ուզում եմ սովորել ներել:
-Ու՞մ ես դու պատրաստվում ներել: Նայիր թե հոգիները ինչքան մաքուր են, լուսավոր, սիրելի: Նրանք այնքան են քեզ սիրում, որ չեն կարող այնպիսի բան անել որի համար հարկավոր լինի ներել:
-Նայեց հոգին իր քույրիկներին, իրոք, նա իրենց անխոսք սիրում է, և նրանք էլ իրեն են այդպես սիրում: Հոգին ոգևորված էր և ասաց.
-Բայց ես այնքա՜ն շատ եմ ուզում ներել սովորել:
Այդ ժամանակ նրան մոտեցավ ուրիշ հոգի և ասաց.
-Հանգստացիր, ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ պատրաս եմ լինել քեզ հետ երկրում և քեզ որպես օգնություն ներում ցուցաբերես: Ես կլինեմ քո ամուսինը, ես քեզ կդավաճանեմ, կխմեմ, իսկ դու կսովորես ինձ ներել:
Ուրիշ հոգի մոտենում է և ասում.
-Ես էլ եմ քեզ շատ սիրում, և կգամ քեզ հետ, կլինեմ քո մայրը, քեզ կպատժեմ, ամեն կերպ կխառնվեմ քո կյանքին և կխանգարեմ ապրել երջանիկ և դու կսովորես ներել ինձ:
Երրորդ հոգին ասում է.
-Ես կլինեմ քո ամենամոտ ընկերուհին և ամենաանհարմար պահին անհավատարիմ կլինեմ քեզ, և դու կսովորես ներել ինձ:
Կրկին մի հոգի էլ մոտենում է և ասում.
– Ես կլինեմ քո տնօրենը և սիրուց դրդված կլինեմ քո հանդեպ խիստ և անարդար որպեսզի դու կարողանաս ներել ցուցաբերել:
Եվս մի հոգի ներկայացավ լինել չար և անարդար սկեսուր: Այս կերպ հավաքվեց իրար սիրող մի խումբ, հորինեցին իրենց կյանքի սցենարը Երկրում, ներման փորձ ձեռք բերելու համար և մարմնացան:
Բայց պարզվեց, որ Երկրի վրա հիշել ինքդ քեզ և քո որոշման մասին շատ դժվար է: Մեծամասնությունը կյանքին լուրջ են վերաբերվում. սկսում են նեղանալ և բարկանալ իրար վրա, մոռանում այն մասին, որ իրենք են որոշել իրենց կյանքի սցենարը, և գլխավորը, որ բոլորը սիրում են իրար:
Սմբատ սարկավագ Խանվելյան