15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Կարմիր վանք

Կարմիր վանքը Հադրութի շրջանի Տումի գյուղի միջնադարյան փառահեղ հուշարձաններից է: Գտնվում է գյուղի հարավային կողմում՝ Եղցու խութ անվամբ հայտնի հնավայրում: Ցավոք, եկեղեցու ստույգ անվանումը մոռացության է մատնված, իսկ նրա վերաբերյալ մատենագրական վկայությունները սուղ են: Մակար եպիսկոպոսի հաղորդմամբ ‹‹ Գւղիս հարաւային կողմում՝ ձորակի աջ սեռի վերայ, շինուած է հասարակ քարով: Ամբողջապէս փլած է եկեղեցուս հարաւային պատն […]

Աղոթք ճանապարհ գնալուց առաջ

Առաջնորդ կյանքի եւ ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, Մովսեսին` Սինա լեռը եւ ժողովրդին` ավետյաց երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ եւ մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երեւելի ու աներեւույթ թշնամիներից եւ խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի […]

Թաղոտի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Թաղոտ գյուղի հյուսիսային եզրին։ Կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։ Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1841 թվականից։ Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան՝ երկու ավանդատներով։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Մուտքը բացվում է հարավից, լուսավորությունը ստանում է 6 լուսամուտներից։ Կառուցված է անմշակ և կիսամշակ քարով և […]

Աղոթք ընտանիքի համար

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ […]

Հանձնիր հոգսերդ Աստծուն: Վստահության աղոթք

Տե՜ր Հիսուս, հաղորդակից դարձրու, աղաչում եմ Քեզ, Քո Հոգին իմ հոգուն. վերստին նորոգիր Մկրտությանս խորհուրդը, Քո սուրբ Արյամբ ինձ սրբելով: Միացրու ինձ Սուրբ Պատարագի մեջ Քո ինքնանվիրմանը. միշտ ավելի մեծ շնորհներով հարստացրու հոգիս. և հատկապես պարգևիր ինձ շնորհը ճշմարիտ ու հարատև աղոթքի: Մի նոր սիրտ պարգևիր ինձ, սիրույդ բոցերի մեջ մաքրագործված սիրտ, որի գորովն ու […]

Որդիները պատասխանատո՞ւ են ծնողների, պապերի գործած մեղքերի համար:

Աստված ասաց՝ «Մեղավորին չեմ ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում եմ որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ և չորրորդ սերունդ»: (Ելք. 34.7) Անեծքը փոխանցվո՞ւմ է սերունդներին: Արդյոք դա այդպե՞ս է մինչև այժմ: Մեջբերվածը վերաբերում է մովսիսական շրջանին, այսինքն՝ Հին Կտակարանին, որը Քրիստոսից 3 հազար տարի առաջ թելադրվում էր ընտրյալ ազգին: Քրիստոսից հետո փոխվեց իրադրությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի